Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ



ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 1-ին ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են բանակաշինությանը Սփյուռքի աջակցության հարցեր:
Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել հայրենիքի պաշտպանության գաղափարի շուրջ Հայրենիք-Սփյուռք համերաշխությունն ու միասնականությունը:
Կարևորելով բանակաշինությանը Սփյուռքի աջակցությունը` Պերճ Սեդրակյանը նշել է, որ այսուհետ ռազմակրթական ծրագրերին աջակցելը լինելու է Հայ բարեգործական ընդհանուր միության ուշադրության կենտրոնում:

Խորագիր՝ Նորություններ


02/06/2011