ՄԻԱՍԻՆ ԵՆՔ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԸ
Սիրելի՛ Վարդան, եղբա՛յրս, փետրվարի 5-ին դու նշելու ես ծննդյանդ 20-ամյակը: Նշելու ես զենքը ձեռքիդ, Օմարի բարձունքներում: Ծառայում ես մեր սահմանի ամենաբարդ հատվածում, պարտաճանաչությամբ, սիրով, նվիրումով եւ ամենայն լրջությամբ ես կատարում քո պարտականությունները: Երբեք չես տրտնջում, չես դժգոհում: Դու ասում ես՝ յուրաքանչյուր զինվոր դիրքում դառնում է խիզախ, հայրենիքի համար մարտնչելու պատրաստ, ասում ես՝ ծառայությունը քեզ ուժ տվեց, դարձրեց բարյացակամ, սովորեցրեց անտարբեր չլինել կողքինի նկատմամբ, սովորեցրեց սիրել հայրենիքը, ասում ես՝ դիրքում հզորանում ես: Դու վստահեցնում ես, որ ամուր եք կանգնած բարձունքին: Եղբա՛յրս, այսօր, երբ իմ զինվորագրվելուն օրեր են մնացել, քո այս խոսքերը այնքան են ոգեւորում, խանդավառում ինձ: Դու օրինակելի զինվոր ես ինձ համար: Շուտով ես էլ կմիանամ քեզ, եւ միասին աներեր կպահենք խաղաղությունը:
Եղբա՛յրս, մաղթում եմ քեզ առողջություն, եռանդ, տոկունություն: Անփորձանք ծառայություն քեզ եւ հայրենիքի բոլոր զինվորներին:
Իմ բարեմաղթանքներին միանում են մեր բոլոր հարազատները:
Քո եղբայր` Մանուկ
Խորագիր՝ #03 (1123) 04.02.2016 - 10.02.2016, Ազգային բանակ