Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ



ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄՓետրվարի երկուսին Երեւանի Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոցի համերգասրահում տեղի ունեցավ Հայոց բանակի  24-ամյակին նվիրված համերգ-միջոցառում:

Միջոցառմանը ներկա էին Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, բարձրաստիճան զինվորականներ, Արցախյան ազատամարտի մասնակիցներ, Կենտրոն վարչական շրջանի հանրակրթական դպրոցների զինղեկներ եւ ռազմագիտություն առարկայից գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտներ:

Արվեստի դպրոցի սաներն իրենց գեղեցիկ կատարումներով ներկաներին բազում հաճելի պահեր պարգեւեցին: Ներկայացվեց բանակի անցած դժվարին, բայց պատվաբեր ճանապարհը, արժեւորվեց նրա դերն ու նշանակությունը:

«Այսօրինակ միջոցառումների նպատակն է աշակերտների մեջ սեր արթնացնել հայրենիքի եւ հայոց բանակի նկատմամբ, բարձրացնել ռազմահայրենասիրական դաստիարակության մակարդակը»,- նշեց Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի զորահավաքային մարմնի քարտուղար, գնդապետ Հարություն Բալյանը: Գեներալ-մայոր Սամվել Սաֆարյանն էլ հավելեց, որ  աճող սերնդին ճիշտ արժեհամակարգով դաստիարակելուն  միտված ջանքերը վաղը կտան իրենց արդյունքը:

ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄԿենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը նշեց, որ աշխատանքի բերումով եղել է տարբեր զորամասերում, հանդիպել մեր քաջարի զինվորներին: Նա  շնորհակալության ու երախտիքի խոսքեր ուղղեց բոլոր ծնողներին եւ ուսուցիչներին, որ այդպիսի հայրենասեր զինվորներ են կրթում եւ դաստիարակում:

Միջոցառման ավարտին մատաղ սերնդին հայրենասիրական ոգով կրթելու գործում ունեցած մեծ ներդրման համար պաշտպանության նախարարության, Կենտրոն վարչական շրջանի եւ ԵԿՄ կողմից պատվոգրերի եւ շնորհակալագրերի արժանացան  մի խումբ զինվորականներ եւ  Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Արմինե Մուրադյանը:

 

Ա. ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #04 (1124) 10.02.2016 - 16.02.2016, Բանակ և հասարակություն


26/02/2016