Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԻԳՐԱՆԸ ԳՆԱՑ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ



ՏԻԳՐԱՆԸ ԳՆԱՑ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸՀերթական զորակոչով հայկական բանակը համալրվեց հազարավոր նորակոչիկներով: Տարաբնույթ զգացողություններով ու հուզախառն մտորումներով իրենց հարազատներին, ծնողներին հրաժեշտ տված երիտասարդները զորակոչվեցին բանակի մասին ունեցած մոտավոր պատկերացումներով, բայց այն հաստատուն համոզմամբ, որ հայրենիքին ծառայելն իրենց սուրբ պարտականությունն է:

Հրազդանցի բազմաթիվ նորակոչիկներից մեկն էլ Տիգրան Գրիգորյանն է:  Նա գնում է փոխարինելու իրեն սպասող, զորացրվող մի զինվորի: Ու հիմա, երբ Հայաստանի սահմաններում իրավիճակը լարված է, հայրենիքի պաշտպանությունը գերնպատակ է ցանկացած զինվորի համար: Իսկ զինվորի մարտունակությունը բարձրացնում են նրա առողջ մտածողությունը, հայրենիքի արժեւորման գիտակցումն ու նվիրումը:

Աստված ձեզ պահապան, սիրելի՛ հայորդիներ, թող երկնքի կապտաթույր խաղաղությունը ճեղքվի միայն ձեր խրոխտ քայլերգից, եւ թող թշնամու ամեն գնդակ, օդում դիպչելով մայրական աղոթքին, փոշիանա:

Հավերժ փա՜ռք հերոս հայ մարտիկներին…

 

Նարինե ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Ք. Հրազդան

Խորագիր՝ #04 (1124) 10.02.2016 - 16.02.2016, Ազգային բանակ


26/02/2016