ԲԱՐԵՎ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ
Հայոց բանակի օրվա առիթով Երեւանի N 180 դպրոցի աշակերտները զինվորներին շնորհավորական բացիկներ, ջերմ նամակներ էին ուղարկել:
Ամեն մեկը իր սրտի խոսքն էր հղել հայ զինվորին:
♦♦♦
Դու ամառ թե ձմեռ, գիշեր թե ցերեկ արթուն հսկում ես մեր հայրենիքի անդորրը:
Հպարտ եմ քեզնով եւ ամեն օր աղոթում եմ քո կյանքի համար:
Վիոլետա Հայրապետյան
N 180 հիմնական դպրոց,
3-րդ Գ դասարան
♦♦♦
Սիրելի՛ զինվոր, շնորհակալ ենք քեզ քո կատարած հերոսական գործի համար: Ես եւ ընկերներս գիտենք՝ քո ամեն օրը վտանգներով է լցված, բայց հավատում ենք քո ուժին: Եւս մի քանի տարի, եւ մենք կկանգնենք քո տեղը, կշարունակենք քո գործը:
Քո ընկեր եւ ապագա զինվոր՝
Տիգրան Մաթեւոսյան
3-րդ Գ դասարան
♦♦♦
Հարազատ զինվոր, ես հավատում եմ քո բազկի ուժին, քո հզորությանը եւ վստահ եմ, որ եթե թշնամին հանկարծ փորձի հատել սահմանը, դու քո քաջությամբ արժանի պատիժ կտաս նրան:
Ես հպարտանում եմ ձեզնով, երազում եմ ձեզ նման հայրենիքին ծառայել, քաջ եւ անվախ զինվոր լինել:
Սարգիս Բարսեղյան
3-րդ Գ դասարան
Խորագիր՝ #04 (1124) 10.02.2016 - 16.02.2016, Բանակ և հասարակություն