Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆԱԿԻՑ ԵՂԲԱՅՐՆԵՐ



Փետրվարի 23-ին մեր զինակից եղբայրները` Բելառուսի եւ Տաջիկստանի բանակները, նշում են իրենց մասնագիտական տոները: Բելառուսի Հանրապետությունում Հայրենիքի պաշտպանի օրն է, իսկ  Տաջիկստանում` Զինված ուժերի: Շնորհավորելով բելառուս եւ տաջիկ զինծառայողներին նշանակալի տոնի կապակցությամբ` տեղին է, որ պատմենք եղբայրական բանակների առօրյայի, նրանց ռազմական ներուժի մասին, որն ուղղված է իրենց հանրապետությունների եւ ՀԱՊԿ շրջանակներում հավաքական անվտանգության պաշտպանական կարողությունների ամրապնդմանը:

 

 

Արեելյան Պամիրի ստորոտներում

 

ԶԻՆԱԿԻՑ ԵՂԲԱՅՐՆԵՐՄեկնարկել են Ռուսաստանի եւ Տաջիկստանի համատեղ զորավարժությունների նախապատրաստական աշխատանքները:

Լեռնային Բադախշանի կայազորներից մեկի տարածքում մարտի սկզբին տեղի կունենա Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպած համատեղ լայնամասշտաբ մարտավարական զորավարժությունը, որում ներգրավված կլինեն երկրի բոլոր ուժային կառույցները, ինչպես նաեւ ազգային բանակի պահեստազորը եւ կառավարության անդամները: Այդ ուժերը պետք է գործեն հանրապետությունում տեղակայված ռուսական 201-րդ ռազմակայանի հետ համատեղ: Տաջիկստանի կողմից զորավարժությանը կմասնակցեն շուրջ 50 հազար զինվորներ, սպաներ եւ պահեստազորայիններ: Ըստ Տաջիկստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության` զորավարժությունների ժամանակ կգործեն օդուժը, հրետանին եւ զրահապատ տրանսպորտային տարբեր միջոցներ: Ռուսական կողմից մասնակիցների թիվը, ըստ գերատեսչության, դեռեւս համաձայնեցման փուլում է: Մինչդեռ Տաջիկստանում ռուսական ռազմակայանի Մի-8ՄՏՎ  տրանսպորտային-մարտական ուղղաթիռների անձնակազմերն արդեն սկսել են համատեղ զորավարժության տեղանքի ուսումնասիրությունները:

Զորավարժությունների պլանի համաձայն՝ նախատեսվում է խաղարկել համատեղ գործողությունների կազմակերպում եւ ղեկավարում ընդդեմ ահաբեկիչների: Ըստ Տաջիկստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Ֆարիդուն Մահմադալիեւի` զորավարժությունները տեղի կունենան Տաջիկստանի նախագահ,  զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Էմամոլի Ռահմոնի հրամանագրով: Երկու պետությունների զինծառայողները պետք է մշակեն տարածքային պաշտպանությանը, պահեստազորի հավաքագրմանն ուղղված ծրագրեր, ինչպես նաեւ հրամանատարական եւ մարտավարական սրընթաց գործողություններ «անօրինական զինված խմբերը» չեզոքացնելու համար:

Ըստ Կենտրոնական ռազմական օկրուգի մամուլի ծառայության` հիմնական խնդիրն այս պահին կապի եւ կառավարման միասնական համակարգի ձեւավորումն է, նաեւ  լեռնային տեղանքում համատեղ մարտավարական գործողությունների իրականացման ընդհանուր մոտեցումների մշակումը: «Երկու բանակների զինծառայողները քննարկում են համագործակցության հարցեր, մշակում են միասնական գործողությունների ծրագիր՝ անօրինական զինված խմբավորումները վնասազերծելու համար»,- մեջբերվում են կենտրոնական զինվորական օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Զարուդնիցկու խոսքերը: Զորավարժության ընթացքում, ըստ հրամանատարի, նախատեսվում է ստորաբաժանումների դեսանտավորում սահմանամերձ տարածքներում:

Մեկ ամիս անց Տաջիկստանի նույն շրջանում նախատեսվում է իրականացնել մեկ այլ`  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների հետախուզական խմբերի համատեղ զորավարժությունը: Այն տեղի կունենա ապրիլի 18-ից 22-ը, որին կմասնակցեն ավելի քան 800 զինվորականներ Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղըզստանից եւ Տաջիկստանից:

Ա. ԱԼԵՔՍԱՆԴՐՈՎ

 

 

Մարտական պատրաստության բարձր աստիճան

 

Պատրաստության բարձր աստիճան ցուցադրեցին բելառուս զինվորականները վերջին համալիր ստուգման ժամանակ:

Բելառուսի բանակի մասնագիտական տոնի նախօրեին անցկացվեց մարտական պատրաստության տարվա առաջին համալիր ստուգումը: Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարի որոշմամբ հունվարի 11-ից փետրվարի 5-ը ստուգվել է  զինված ուժերի ստորաբաժանումների ու զորամասերի` նախատեսված առաջադրանքները կատարելու պատրաստականությունը:

 

Երկրի բոլոր զորավարժարաններում

 

ԶԻՆԱԿԻՑ ԵՂԲԱՅՐՆԵՐՈւսումնամարտական առաջադրված խնդիրները կատարելու նպատակով ներգրավված էին զինված ուժերի մեքենայացված եւ մոբիլ ստորաբաժանումներ, զորամասեր, հակաօդային պաշտպանության, ինժեներական զորքերի, բժշկական կառույցների ստորաբաժանումներ: Բելառուսական բանակի պատրաստությունը գնահատելու համար ներգրավվել էին երկրի խոշոր` Բորիսովի, Գոժսկու, Դոմանովսկու, Օբուզ-Լեսնովսկու, Օսիպովիչի, ինչպես նաեւ Պոլեսկի  41-րդ ավիացիոն զորավարժադաշտերը:

Գնահատվել է ինչպես մարտական ստորաբաժանումների եւ զորամասերի պատրաստականությունը, այնպես էլ ապահովող ենթահամակարգերի` ներառյալ թիկունքի եւ տեխնիկական աջակցության ստորաբաժանումներինը: Զորավարժարաններից մեկում բացազատված էր 432-րդ գլխավոր զինվորական կլինիկական բժշկական կենտրոնի հատուկ նշանակության ջոկատը: Ստուգվել է նաեւ 1068-րդ սննդի բազան: Զորավարժության ընդհանուր ղեկավարումն իրականացնում էր Բելառուսի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնևը: Ըստ նրա` զինվորական ստորաբաժանումները եւ զորամասերը մարտական պատրաստականության բարձր աստիճանի էին բերվում ոչ թե միաժամանակ, այլ քայլ առ քայլ: Այսպիսով, ռազմաօդային ուժերը եւ ՀՕՊ ստորաբաժանումները առաջադրանքների կատարմանը նախապատրաստվում  էին հունվարի 20-ից: Ստուգման շրջանակներում կազմակերպվել է զորահավաքային ռեսուրսի ներգրավում մի քանի շրջանների զինկոմիսարիատներից:

 

Հատուկ նշանակության ուժերը հարվածեցին «զինյալներին»

 

Բրեստում տեղակայված 38-րդ գվարդիական հատուկ նշանակության բրիգադն առաջին անգամ ամբողջ անձնակազմով եւ զինամթերքով լքել էր մշտական տեղակայման վայրը: Ազդանշանով ամբողջ տարածաշրջանից կանչվել էին ավելի քան 500 պահեստայիններ: Բրիգադի որոշ գումարտակներ ընդգրկվել էին սահմանի պաշտպանությունում՝ շրջափակելով 500 հոգանոց խմբավորումը, որը ներթափանցել էր օտար երկրից:

103-րդ բրիգադի ստորաբաժանումները իրականացրին ուսումնական խնդիրը` վնասազերծել Վիտեբսկի մարզում հաստատված ապօրինի զինված խումբը: Ստուգման առանձնահատկություններից պետք է նշել հետեւյալները` բրիգադը բերվել էր մարտական պատրաստականության բարձր աստիճանի, կատարվել էր պահեստային ռեսուրսի ընդունում, մարտական խնդիրները կատարվել էին մշտական տեղակայման վայրից զգալի հեռավորության վրա, կազմակերպվել էր ելք, գործողություններ էին ծավալվել անծանոթ զորավարժարաններում:

Մեքենայացված 120-րդ բրիգադը կազմակերպել էր 200 կմ համակցված երթ: 230-րդ հրաձգարանում մասնակցել էր մարտավարական զորավարժության մարտական կրակի ուղեկցությամբ: Այն ներգրավվել էր սահմանի պաշտպանությունում եւ ոչնչացրել ապօրինի զինված խմբավորումները: Նմանատիպ խնդիրները գերազանց էին կատարել նաեւ  6-րդ, 11-րդ  եւ 19-րդ բրիգադները:

 

Օ. ԳՈՐՈՒՊԱՅ

 

Թարգմանեց Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Խորագիր՝ #06 (1126) 24.02.2016 - 2.03.2016, Ռազմաքաղաքական


26/02/2016