Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԵՐՈՒՄ



ՀԱՅ ՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԵՐՈՒՄ«Մոսկվայի տան» մեծ դահլիճում տեղի ունեցած միջոցառումը նվիրված էր Մոսկվայի պաշտպանությանը:

Հետաքրքիր ելույթով հանդես եկավ ՀՀ պատերազմի եւ զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ, գնդապետ Պետրոս Պետրոսյանը:  Վաստակաշատ վետերանը հիշելու շատ բան ուներ: Ինքն անձամբ մասնակցել էր Մոսկվայի պաշտպանությանը. «Հոկտեմբեր ամսին հիտլերյան հորդաները մտան Մոսկվայի մարզ: Մոսկվացիները՝ մեծ ու փոքր, ովքեր ունակ էին զենք բռնելու, անում էին հնարավորն ու անհնարինը` կասեցնելու թշնամու առաջխաղացումը: Մոսկվան պաշտպանելու համար քաղաքի մատույցներում գիշեր ու զօր լարված կառուցում էին հակատանկային արգելքներ…»:

Մոսկվայի պաշտպանությունը ղեկավարում էին հմուտ զորավար Ժուկովը, գեներալ-գնդապետ Կոնեւը, մարշալ Տիմոշենկոն եւ ուրիշներ: Մոսկվայի պաշտպանությանը մասնակցել են նաեւ հայ զորավարներ Միքայել Պարսեղովը, Հայկ եւ Սարգիս Մարտիրոսյանները, Ստեփան Գինոսյանը, Հովհաննես Բաղրամյանը եւ շատ ուրիշներ:

«Ֆաշիստական Գերմանիայի հիմնական խնդիրն էր գրավել Մոսկվան եւ վերջնականապես ծնկի բերել խորհրդային կառավարությունը: Կատաղի մարտեր էին ընթանում Մոսկվայի մոտերքում. Կարմիր բանակը ֆաշիստների վրա հուր ու կրակ էր թափում: Խորհրդային իշխանության բազմազգ ժողովուրդը հերոսական պայքար մղեց, որ ֆաշիզմը ոտնակոխ չանի Մոսկվան, եւ նրանց շարքերում բազմաթիվ հայեր իրենց հերոսականությամբ աչքի ընկան»,- ասաց «Մոսկվայի տան» աշխատակից Ռուզաննա Աբգարյանը:

 

ՄԵՐՈՒԺԱՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Հայրենական մեծ պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ

Խորագիր՝ #06 (1126) 24.02.2016 - 2.03.2016, Բանակ և հասարակություն


26/02/2016