Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱՏՕ-ՈՒՄ ԳՈՀ ԵՆ ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻՑ



ՆԱՏՕ-ՈՒՄ ԳՈՀ ԵՆ ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻՑՆԱՏՕ-ի ղեկավարությունը բավարարված է Հայաստանի հետ համագործակցության մակարդակով: Այս մասին մարտի 3-ին, «Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններ, հեռանկարներ, մարտահրավերներ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի Հարավային Կովկասի բաժնի պատասխանատու Շտեֆեն Էլգերսմանը: Մասնավորապես նա կարևորել է խաղաղապահական առաքելության շրջանակներում համագործակցությունը՝ բարձր գնահատելով հայ խաղաղապահների մասնագիտական ունակություննները:
«Մենք ունենք համագործակցության քսան տարվա պատմություն: Սա երկար, ավանդական հարաբերությունների վկայությունն է: Հայաստանը պարտավորություններ է վերցրել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի խաղաղապահ միջոցառումներին Աֆղանստանում և այլն: Հաշվի առնելով Հայաստանի անվտանգության մարտահրավերները, իսկապես, ձեր երկրի մասնակցությունը տպավորիչ է»,- ասել է նա:

Խորագիր՝ Նորություններ


04/03/2016