Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶՈՒ ԹՎԱՔԱՆԱԿԸ ՆՎԱԶԵԼ Է



ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶՈՒ ԹՎԱՔԱՆԱԿԸ ՆՎԱԶԵԼ Է2016 թվականի առաջին երկու ամիսներին Թուրքիայի Զինված ուժերի ընդհանուր թվաքանակը նվազել է 4 տոկոսով: Կադրային կրճատումների և զորացրումների, ինչպես նաև թերի զորակոչի մեծ մասը տեղի է ունեցել ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում: Կտրուկ նվազել է նաև առափնյա անվտանգության ուժերում ժամկետային զինծառայողների թվաքանակը:

Ինչպես վկայում են Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքի հրապարակված տվյալները, հիմնականում կրճատվել է պարտադիր զինծառայություն անցնողների ընդհանուր թվաքանակը՝ 2015 թ. նոյեմբերի հետ համեմատականով գրեթե 10 տոկոսով: Պրոֆեսիոնալ ծառայողների և քաղաքացիականների շրջանում կտրուկ փոփոխություններ չեն գրանցվել:

Պրոֆեսիոնալ զինծառայողներն թուրքական ընդհանուր զինուժի 44 տոկոսն են։ Ցամաքային, ռազմաօդային, ռազմածովային ուժերում պայմանագրային է զինծառայողների 41 տոկոսը, ժանդարմերիայում՝ 50 տոկոսը, իսկ առափնյա անվտանգության ուժերում՝ 72 տոկոսը։

Խորագիր՝ Նորություններ


04/03/2016