ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԵՏ Է ՄՆՈՒՄ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ
Ռուսաստանի ձեռնարկությունների ընդամենը 9.4%-ն է տեխնոլոգիական նորամուծություններ (ինովացիաներ) ներդնում երկրի տնտեսության մեջ, մինչդեռ լավագույն ցուցանիշը համարվում է 25-30%-ը: Այս հարցում Ռուսաստանը զիջում է եվրոպական երկրների մեծ մասին, Բրազիլիային և Չինաստանին: Բարձր տեխնոլոգիաների համաշխարհային շուկայում Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է ընդամենը 0.25%:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան