ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԴՈՒՐՍ Է ԲԵՐՈՒՄ ԻՐ ԶՈՐՔԵՐԸ ՍԻՐԻԱՅԻՑ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է պաշտպանության նախարար Սերգեյ Շույգուին մարտի 15-ից սկսել ռուսաստանյան զինված ուժերի դուրս բերումը Սիրիայի Արաբական Հանրապետությունից: «Գտնում եմ, որ պաշտպանության նախարարության և զինված ուժերի առջև դրված խնդիրը, հիմնականում, իրագործվել է», – շեշտել է ՌԴ ղեկավարը:
Ռուսաստանյան զինված ուժերի դուրս բերումը համաձայնեցված է Սիրիայի նախագահ Բաշար ալ– Ասադի հետ: Ըստ ՌԴ պաշտպանական գերատեսչության՝ վերջին 5 ամիսների ընտացքում հաջողվել է կասեցնել կամ ընդհանրապես դադարեցնել Սիրիայում ահաբեկիչների հումքային ապահովումը, զինամթերքի և էներգակիների ապօրինի շրջանառությունը, այդ թվում նաև՝ դեպի Թուրքիա:
Մինչդեռ Ռուսաստանը չի հրաժարվում զենքի մատակարարման մասին նախօրոք ստանձնած իր պայմանավորվածություններից և հակաահաբեկչական պայքարում շարունակելու է աջակցել Սիրիայի օրինական իշխանություններին:
Սիրիայում ռուսաստանյան զինված ուժերի գործողությունները մեկնակրել էին 2015 թվականի սեպտեմբերի 30-ին: Դրանցում մասնակցություն են ունեցել ՌԴ Ռազմա–տիեզերական ուժերի 50 ինքնաթիռ և ուղաթիռ, այդ թվում Սու-24Մ, Սու-34, Սու-25ՍՄ, Սու-30ՍՄ: Ռազմական օդուժն իրականացրել է շուրջ 9 հազար չվերթ:
Խորագիր՝ Նորություններ