Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՌՈՒՍ-ՏԱՋԻԿԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՎԱՐԺԱՆՔՆԵՐԸ



ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՌՈՒՍ-ՏԱԹԻԿԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՎԱՐԺԱՆՔՆԵՐԸՄարտի 15-ին Տաջիկստանում մեկնարկել են ռուս-տաջիկական համատեղ վարժանքներ, որոնց մասնակցում են Տաջիկստանի ԶՈւ շուրջ 50 հազար զինծառայող և պահեստազորայիններ, ՌԴ ԶՈւ` ավելի քան 2 հազար զինծառայող, այդ թվում նաև՝ Տաջիկստանում տեղակայված ռուսաստանյան 201-րդ ռազմաբազայից:

Համատեղ զորավարժության մեջ ներգրավված են Տաջիկստանի ՊՆ, ինչպես նաև Ռուսաստանի  ԶՈւ կենտրոնական ռազմական շրջանի մոտոհրաձգային, տանկային, հրետանային, հատուկ նշանակության, օդադեսանտային, դեսանտագրոհային ստորաբաժանումները:

Ռուսաստանյան ինքնաթիռները պետք է աջակցեն մոտոհրաձգային և հատուկ նշանակության ստորաբաժանումների գործողություններին,  հրթիռային արկերով հարվածեն պայմանական հակառակորդի անօրինական զինված խմբավորումների լեռնային ճամբարներին և պահեստներին:

Զորավարժության հիմնական նպատակը համատեղ գործողությունների արդյունքում պայմանական հակառակորդի անօրինական զինված խմբավորումների, վերջիններիս բազաների, պահեստների և այլ ենթակառուցվածքների ոչնչացումն է:

Խորագիր՝ Նորություններ


16/03/2016