ԱՐՈՆՅԱՆԸ՝ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՅՈԹՆՅԱԿՈՒՄ
GQ հեղինակավոր հանդեսի ռուսաստանյան հրատարակությունը կազմել է մեր ժամանակների յոթ ամենակարևոր շախմատիստների վարկանիշային աղյուսակը: Աղյուսակում տեղ են գտել ԱՄՆ-ից Ֆաբիանո Կարուանայի, Հիկարու Նակամուրայի, Հայաստանից Լևոն Արոնյանի, Հնդկաստանից Վիշվանաթան Անանդի, Ռուսաստանից Սերգեյ Կարյակինի, Ռուսաստանից Պյոտր Սվիդլերի, Նիդեռլանդներից Անիշ Գիրիի անունները: Մինչև մարտի 29-ը Մոսկվայում կընթանա Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների առաջնությունը, որին նշված շախմատիստները ևս մասնակցում են: Մրցաշարի հաղթողը նոյեմբերին կպայքարի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ:
Խորագիր՝ #09 (1129) 16.03.2016 - 22.03.2016, Մարզաշխարհ