ՎԱՐՇԱՄ ԲՈՐԱՆՅԱՆԸ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ
Մարտի 13-ին 71 կգ քաշային կարգում հանդես եկող Վարշամ Բորանյանը հռչակվեց հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն: Եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը 3:0 հաշվով պարտության մատնեց սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչին:
Վարշամ Բորանյանն առաջին գոտեմարտում 8:0 հաշվով հաղթել էր ռումինացի Տոմի Կլաուդիո Հինովեանուին: 1/8 եզրափակչում Բորանյանը նույն հաշվով գերազանցեց պորտուգալացի Հուգո Միգել Դա Սիլվա Պասոսին: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 8:2 հաշվով հաղթեց բուլղարացի Սվիլեն Պլամենով Կոստանդինովին: Կիսաեզրափակչում Բորանյանը դուրս թողեց հունգարացի Բալինտ Կորպասին:
Հայաստանը նվաճել է Եվրոպայի առաջնության 2 արծաթե, 1 բրոնզե մեդալ և թիմային հաշվարկում 2-րդն է:
Խորագիր՝ #09 (1129) 16.03.2016 - 22.03.2016, Մարզաշխարհ