Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՄԱԼՐՎՈՒՄ Է ՆՈՐ ՌԱԶՄԱՆԱՎԵՐՈՎ



ՀԱՄԱԼՐՎՈՒՄ Է ՆՈՐ ՌԱԶՄԱՆԱՎԵՐՈՎՌուսաստանի ռազմածովային նավատորմին է հանձնվել նոր կառուցված «Ծովակալ Գրիգորովիչ» ռազմանավը: Այն կառուցել է «Յանտար» նավաշինական գործարանը:

Սա 11356 նախագծի ռազմանավերի շարքի առաջին նավն է: Նրան կհաջորդեն «Ծովակալ Էսսենը» եւ «Ծովակալ Մակարովը», ինչպես նաեւ դեսանտային «Իվան Գրեն» նավը:

Ռազմանավերը սպառազինված են արդիական հզոր զենքերով.

♦ «Կալիբր-ՆԿ» հրթիռային համալիր,

♦ «Շտիլ-1» զենիթահրթիռային համալիր,

♦ «Պալաշ» հրթիռահրետանային համալիր,

♦ 100-միլիմետրանոց հրետանային Ա-190 կայանք,

♦ տորպեդային սպառազինություն,

♦ հակասուզանավային սպառազինություն,

♦ ծովային ուղղաթիռ:

Ակնհայտ է, որ Ռուսաստանը շարունակում է հզորացնել իր զինված ուժերը, այդ թվում՝ դրանց կարեւոր բաղադրամասը՝ նավատորմը, որը կարեւոր դեր է խաղում աշխարհի հերթական վերաբաժանման համար մեծ տերությունների եւ նրանց ռազմաքաղաքական դաշինքների պայքարում:

Մնացական ԽԱՉԱՏՐՅԱՆ

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


17/03/2016