ԲՈՒԼՂԱՐԻԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԻՆՔՆԱԹԻՌ ԳՆԵԼ ՄԻԱՍԻՆ
Բուլղարիան Ռումինիային, Խորվաթիային և Թուրքիային առաջարկել է միասին գնել կործանիչներ: Այդ դեպքում մեկ ինքնաթիռն ավելի էժան կլինի յուրաքանչյուրի համար: Նախաձեռնության մասին խոսել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը: Նա հնարավոր է համարել նաև օդային տարածության պարեկության, օդաչուների ուսուցման, վարժանքների համատեղ իրականացումը, ինչի շնորհիվ կնվազեն ինքնաթիռների շահագործման ծախսերը` միաժամանակ չթուլացնելով պետությունների մարտունակությունը:
Առաջարկն այժմ քննարկվում է: Նշենք, որ Բուլղարիան, Ռումինիան և Խորվաթիան ցանկանում են փոխարինել խորհրդային արտադրության ՄԻԳ-21 և ՄԻԳ-29 հնացած ինքնաթիռները: Նոր կործանիչի ամենահավանական թեկնածուն ամերիկյան F-16 Fighting Falcon ինքնաթիռն է: