ՌՈՒՍԱԿԱՆ ՍՈՒԶԱՆԱՎԵՐԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՏԼԱՆՏԻԿԱՅՈՒՄ
Այս անգամ՝ Ֆրանսիայի ափերի մոտ… Այդ մասին հաղորդել է ֆրանսիական «Լը Նուվել Օբզերվատյոր» թերթը՝ հղելով բարձրաստիճան պաշտոնական աղբյուրներին, առանց նշելու նրանց անունները: Ռուսական տվյալ սուզանավն ունակ է կրելու միջուկային հրթիռներ: Մինչ այդ, իրենց ափերի մերձակայքում ռուսական սուզանավերի հայտնվելու մասին հաղորդել են նաեւ Շվեդիայի եւ Լատվիայի զինվորականները:
Իր հերթին ՆԱՏՕ–ի միացյալ ռազմածովային ուժերի հրամանատար Քլայվ Ջոնսթոնը հայտարարել է, թե ՆԱՏՕ–ի սուզանավերի հրամանատարները Հյուսիսային Ատլանտիկայից զեկուցում են ռուսական սուզանավերի այնպիսի ակտիվության մասին, ինչը չի նկատվել նույնիսկ «Սառը պատերազմի» (1945-1991) տարիներին:
Մնացական ԽԱՉԱՏՐՅԱՆ
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական