Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՊԱՐԱՇՅՈՒՏՈՎ ԹՌԻՉՔՆԵՐԻ



ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՊԱՐԱՇՅՈՒՏՈՎ ԹՌԻՉՔՆԵՐԻՌուսաստանյան զինված ուժերի՝ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ավիախմբի ՄիԳ-29 կործանիչների, Մի-24Պ հարվածային և Մի-8ՄՏ բեռնատար ուղղաթիռների շուրջ 50 օդաչուներ, շտուրմաններ և ինժեներներ մեկնարկել են պարաշյուտադեսանտային մեկամսյա պատրաստումները:

Սկզբնական փուլի տեսական պարապմունքներում զինծառայողները պետք է ուսումնասիրեն պարաշյուտի կառուցվածքը և տեխնիկական բնութագրերը, սովորեն այն հավաքել և ցամաքային վարժասարքերի վրա փորձարկեն պարաշյուտի ղեկավարման հիմնական մեխանիզմները:

Գործնական պարապմունքների ընթացքում կործանիչների և ուղղաթիռների անձնակազմերը կփորձարկեն պարաշյուտի ղեկավարման և գրունտային ու ջրային մակերեսներին վայրէջքի մեխանիզմները: ՄիԳ-29 կործանիչների օդաչուները պետք է յուրացնեն ինքնանետման (կատապուլտի) նախապատրաստման և արտակարգ իրավիճակներում պարաշյուտի ղեկավարման մեխանիզմները:

Ռուսաստանյան ավիախմբի ՄիԳ-29 կործանիչների, Մի-24Պ հարվածային և Մի-8ՄՏ բեռնատար ուղղաթիռների օդաչուները, շտուրմանները և ինժեներները թռիչքի թույլտվություն ստանալու համար այս տարվա ընթացքում պետք է իրականացնեն պարաշյուտադեսանտային և որոնողափրկարարական պատրաստության վարժանքներ, պարաշյուտով ավելի քան 10 թռիչք:

Խորագիր՝ Նորություններ


17/03/2016