ԶՈՐԱՅԻՆ ՕՂԱԿԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԶԾԱ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Զինծառայողը պետք է պահպանի զինվորական ծառայության անվտանգության պահանջները, հիվանդությունների և հաշմվելու կանխման միջոցները, ամեն oր բարձրացնի ֆիզիկական կոփվածությունն ու մարզվածությունը:
ՀՀ ԶՈՒ ՆԾ կանոնագիրք, հոդված 17
ՀՀ զինված ուժերում անձնակազմի մահացության, ֆիզիկական և բարոյահոգեբանական վնասվածքների քանակի նվազեցումը ներկա փուլում սպաների և ենթասպաների, ինչու չէ նաև կրտսեր հրամկազմի հիմնական խնդիրներից է:
ՀՀ Սահմանադրությամբ է որոշված մեր երկրի զինված ուժերում անվտանգության ապահովման իրավական հիմքը: Այն ամրագրում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը:
Հավելելով վերը նշվածին, պետք է նշեմ, որ ՀՀ զինված ուժերում զինվորական ծառայության անվտանգության ապահովման կանոնադրական կարգը սահմանված է ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքում` հաստատված ՀՀ 1996թ. դեկտեմբերի 3-ի N99 օրենքով:
Ասել, թե 1996 թվականից անվտանգության ապահովման հարցերն անուշադրության էին մատնված, առնվազն անտեղյակության արդյունք կլինի, սակայն արձանագրման է արժանի այն փաստը, որ 2009 թվականից առանձնակի կարևորություն է տրվել զինվորական ծառայության անվտանգության ապահովմանը: Մշակվել են մեթոդական ձեռնարկներ ու ուղեցույցներ, փոփոխություններ կատարվել ՀՀ օրենքներում, մասնավորապես՝ ՀՀ ԶՈՒ ներքին, ՀՀ ԶՈՒ կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքերում, և որ հատկանշական է` ՀՀ զինված ուժերում զինվորական ծառայության անվտանգության գաղափարական և իրավական հիմքերը սահմանելու, ԶՈՒ բարեփոխումների շրջանակում ՀՀ զինված ուժերի զինվորական ծառայության անվտանգության ապահովման աշխատանքների կազմակերպման ժամանակակից մոտեցումների համար մշակվել և ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով գործողության է դրվել «ՀՀ զինված ուժերում զինվորական ծառայության անվտանգության հայեցակարգը»:
Այսօր, իրենց առօրյա գործունեությունում զինվորական ղեկավար օրգանները և զորամիավորման, զորամասի պաշտոնական անձինք ԶԾԱ ապահովելու աշխատանքների կազմակերպման ընթացքում հիմնականում ղեկավարվում են համազորային կանոնադրությունների պահանջներով, մասնավորապես՝ ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ գլխի, ինչպես նաև «ՀՀ զինված ուժերում զորքերի ծառայության կազմակերպումը և զինվորական ծառայության անվտանգության ապահովումը» մեթոդական ձեռնարկի ու «ԶԾԱ ապահովման ուղեցույցի» դրույթներով:
Վերը նշված փաստաթղթերով սահմանված են «Զինվորական ծառայության անվտանգություն» հասկացության էությունը և զորամասում ԶԾԱ ապահովման աշխատանքների համակարգը:
Զինծառայողների կյանքի և առողջության պահպանմանը, անձնակազմի զոհվելու և վնասվածքների կանխարգելմանն ուղղված գործունեությունը գործնականում կյանքի է կոչվում անմիջականորեն զորքում` մարտական պատրաստության գործընթացում, անձնակազմի առօրյա գործունեությունում:
ԶԾԱ ապահովման ճիշտ կազմակերպված աշխատանքը անվտանգ ծառայության գրավականն է: Անվտանգության կանոնները պետք է պահպանվեն ցանկացած պայմաններում, անկախ հանգամանքներից: Ոչինչ չի կարող արդարացնել անվտանգության տեխնիկայի խախտումը:
Երբեմն ծառայողական քննությունների ժամանակ թյուրըմբռնում կա, որ զինվորական ծառայության անվտանգության դրույթները տարածվում են միայն զորամասերի հրամանատարների վրա, քանի որ ՀՀ ԶՈՒ ՆԾ կանոնագրքում այդպիսի շեշտադրում կա միայն 90-րդ հոդվածում: Սա նաև խոսում է այն մասին, որ որոշ տեղերում դեռևս ցածր է զինծառայողների իրավական իմացությունն ու ՀՀ ԶՈՒ ՆԾ կանոնագրքի ԶԾԱ պահանջների իմացությունը:
Ստորև իրազեկման կարգով կներկայացնենք ՀՀ ԶՈՒ ՆԾ կանոնագրքի՝ զինվորական ծառայության անվտանգության ապահովմանը վերաբերող հոդվածների դրույթները՝ նախնական հղում կատարելով Հոդված 17-ին, որտեղ հստակ նշված է, որ զինծառայողը պետք է պահպանի զինվորական ծառայության անվտանգության պահանջները, հիվանդությունների և հաշմվելու կանխման միջոցները, ամեն oր բարձրացնի ֆիզիկական կոփվածությունն ու մարզվածությունը:
Հոդված 78. Հրամանատարը (պետը) պարտավոր է միջոցներ ձեռնարկել անձնակազմին զոհվելուց, խեղվելուց զերծ պահելու համար, uահմանել անվտանգության ապահովման անհրաժեշտ պահանջներ, մարտական հերթապահության (մարտական ծառայության) ժամանակ uպառազինության և ռազմական տեխնիկայի հետ աշխատելիu, ռազմերթերի, զորավարժությունների անցկացման, մարտական հրաձգության (հրթիռարձակման), թռիչքների, հատուկ պարապմունքների և աշխատանքների անցկացման, պահակային և ներքին (հերթապահ) ծառայությունների ժամանակ անվտանգության այդ պահանջները վաղoրոք հաuցնել ենթականերին և պահանջել դրանց խuտագույն կատարումը:
Պարապմունքները, աշխատանքները և ծառայության այլ միջոցառումները uկuելուց առաջ հրամանատարը պարտավոր է անձամբ համոզվել, որ դրա համար uտեղծված և ապահովված են անվտանգ պայմաններ, uտորադրյալները յուրացրել են անվտանգության պահանջները և տիրապետում են դրանց իրականացման անհրաժեշտ գործնական հմտություններին:
Անձնակազմի զոհվելը և խեղվելը կանխելու ուղղությամբ հրամանատարի (պետի) ձեռնարկած միջոցները չպետք է հանգեցնեն մարտական առաջադրանքի կատարման ձախողմանը:
Հոդված 90. Գնդի հրամանատարը, լինելով զինված ուժերի մարտական (մարտավարական) և վարչատնտեuական հիմնական միավորի հրամանատարը, խաղաղ պայմաններում և պատերազմի ժամանակ պատաuխանատու է գնդի մարտական և զորահավաքային պատրաuտականության համար, գնդի մարտական խնդիրների հաջող կատարման համար, անձնակազմի մարտական պատրաuտության, դաuտիարակության, զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի և զինվորական ծառայության անվտանգության համար, ներքին կարգուկանոնի համար, uպառազինության, ռազմական տեխնիկայի և գնդի նյութական այլ միջոցների պահպանության և վիճակի համար, գնդի տեխնիկական, նյութական, բժշկական, ֆինանuական, uոցիալ-իրավական ու կենցաղային ապահովության, պետական և ծառայողական գաղտնիքի պահպանության ապահովման համար: Գնդի հրամանատարը գնդի ողջ անձնակազմի ուղղակի պետն է:
Հոդված 91. Գնդի հրամանատարը պարտավոր է`
– հuկողություն իրականացնել uպառազինության, ռազմական տեխնիկայի և զինամթերքի հետ աշխատելու, պարապմունքներ, հրաձգություն, զորավարժություններ անցկացնելու և աշխատանքի ժամանակ անվտանգության պահանջների կատարման նկատմամբ:
Հոդված 94. Գնդի հրամանատարի տեղակալը մարտական պատրաuտության անմիջական կազմակերպիչն է: Նա պարտավոր է՝
– uտուգել անվտանգության պահանջների, պարապմունքների, հրաձգության և զորավարժությունների ժամանակ շրջակա միջավայրի պաշտպանության կանոնների կատարումը:
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
փոխգնդապետ
ԳՇ ԶԾ եւ ԶԾԱԱ վարչության
Խորագիր՝ #09 (1129) 16.03.2016 - 22.03.2016, Ազգային բանակ