ԱՐԱՐԱՏԻ ՈԳԻՆ` ԱԹԵՆՔՈՒՄ
Հայ-հունական մշակութային համագործակցության շրջանակներում մարտի 14-ին Աթենքի «Բյուզանդական եւ քրիստոնեական արվեստի» թանգարանում բացվել է «Հայաստան. Արարատի ոգին» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կազմակերպվել էր երկու երկրների նախագահների բարձր հովանու ներքո: Թանգարանի կենտրոնական մասնաշենքի երկրորդ հարկում 260 քմ տարածքի վրա ցուցադրված էին Հայաստանի Պատմության թանգարանի ցուցանմուշները:
Խորագիր՝ Նորություններ