Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԵՐՄԱՆԱՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԿՐԿՆԵԼ ԵՆ ՏՎԵԼ ՖԱՇԻՍՏՆԵՐԻ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ



Գերմանիայի զինված ուժերի` Բադ-Ռայհենհալում գտնվող լեռնային հրաձիգների կայազորի զինծառայողները բաց դռների օրը այցելուների համար խաղ են կազմակերպել` թույլատրելով երեխաներին և դեռահասներին կրակել «Փոքրիկ Միտրովիցա» անվանումով քաղաքի մակետի վրա: Երեխաներին բաժանել են փեյնթբոլի համար նախատեսված զենքեր, որոնք բունդեսվերում կիրառվող իրական հրացանների կրկնօրինակն են:
Կատարվածն առավել մեծ հնչեղություն է ստացել այն պատճառով, որ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Միտրովիցայում գերմանացի զինվորները ռազմական հանցագործություններ են կատարել, այնտեղ են եղել նաև զինվորներ Բադ-Ռայհենհալից: Բացի դրանից, 1999թ., երբ Կոսովոյում պատերազմ էր, Միտրովիցայում դաժան մարտեր են ընթացել սերբերի և ալբանացիների միջև: Այժմ էլ քաղաքը բաժանված է երկու մասի և պահպանվում է լարված իրավիճակ: Կատարվածի առթիվ Բունդեսվերը հետաքննություն է սկսել:

Խորագիր՝ Նորություններ


09/06/2011