ԿՀԱՆՁՆՎԵՆ ՆՈՐ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐ
Այս տարի Ռուսաստանի զինված ուժերին կհանձնվեն նոր՝ ՄիԳ-35 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ: Նոր ՄիԳ–երը կարող են ապահովել «օդ–օդ», «օդ–ցամաք», «օդ–նավ» խնդիրները, ունեն ռադիոէլեկտրոնային սարգավորումների արդիական համակարգ: Մեծ ուշադրություն է դարձվել ինքնաթիռների քողարկման մեծացմանը: Առաջիկանում շահագործման կհանձնվի առաջին 24 ինքնաթիռը:
ՄիԳ-35 ինքաթիռները նախագծվել էին դեռ 2002 թվականին որպես «Ժուկ–ա» ռադարի կրիչներ: 2013 թվականից այն վերափոխվել է և «ՄիԳ-29М/М2» մոդելի նորացված տարբերակն է:
Խորագիր՝ Նորություններ