ՆԱՏՕ-Ն ՄԵԾԱՑՆՈՒՄ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՏՎԻԱՅՈՒՄ
ՆԱՏՕ-ն պատրաստում է առաջիկայում ավելացնել Լատվիայում տեղակայված զինվորականների թվաքանակը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Արևելքում բազմազգ ուժերի տեղակայումը կնշանակի, որ դաշինքի ցանկացած երկրի վրա հարձակում մեխանիկորեն ագրեսիայի դրսևորում կլինի ՆԱՏՕ-ի անդամ բոլոր պետությունների դեմ»,- հայտարարել է նա:
Ըստ Ստոլտեմբերգի՝ առաջիկա շաբաթների ընթացքում ՆԱՏՕ-ի զինվորական հրամանատարությունը երաշխավորություններ կներկայացնի արևելյան թևում Դաշինքի ներկայության ընդլայնման շրջանակում ուժերի կառուցվածքի մասին:
Խորագիր՝ Նորություններ