ԻՊ-Ը ԿՈՐՑՐԵԼ Է ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԸ
«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը վերջին 14 ամիսների ընթացքում կորցրել է վերահսկողությունը Սիրիայում և Իրաքում զավթած տարածքների գերթե 22 տոկոսի նկատմամբ: Այդ մասին նշվում է IHS վերլուծական գործակալության հետազոտության մեջ:
Փորձագետների հաշվարկներով՝ նույն ժամանակահատվածում ԻՊ-ը զրկվել է նաև իր եկամուտների 40 տոկոսից, հիմնականում՝ նավթի վաճառքից ստացվող: Ըստ վերլուծաբանների՝ դրա պատճառն այն է, որ ծայրահեղականներն այլևս չեն վերահսկում թուրք-սիրիական սահմանը:
Խորագիր՝ Նորություններ