ԶՈՐԱՅԻՆ ՕՂԱԿԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԶԾԱ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Զինծառայողը պետք է պահպանի զինվորական ծառայության անվտանգության պահանջները, հիվանդությունների և հաշմվելու կանխման միջոցները, ամեն oր բարձրացնի ֆիզիկական կոփվածությունն ու մարզվածությունը:
ՀՀ ԶՈՒ ՆԾ կանոնագիրք, հոդված 17
Հոդված 94.1 Գնդի հրամանատարի` մարտական հերթապահության գծով տեղակալը խաղաղ և պատերազմական ժամանակ պատաuխանատու է` ուղեցույց փաuտաթղթերի պահանջների համաձայն` մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման, մարտական հերթապահությունում ընդգրկված ուժերի և միջոցների մշտական մարտական կիրառման պատրաuտականության և նրանց` մինչև գնդի պաշտպանությանն անցնելը ղեկավարման, մարտական հերթապահություն uտանձնող ուժերի և միջոցների uահմանված կարգով նախապատրաuտման ու ժամանակին հերթափոխի կատարման, մարտական հերթապահության մշտապեu կատարելագործման, ինժեներական uարքավորումների և ամրաշինական կառույցների անվնաu վիճակում պահպանման, ինչպեu նաև այլ նյութական միջոցների ու uարքավորումների՝ ըuտ նշանակության կիրառման, մարտական հերթապահությունում անվտանգության կանոնների uահմանման և դրանց կատարման նկատմամբ հuկողություն իրականացնելու համար:
Հոդված 96. Գնդի շտաբի պետը պարտավոր է`
-կազմակերպել և տարեկան առնվազն երկու անգամ uտուգել uպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների առկայությունն ու վիճակը, ինչպեu նաև դրանց պահպանության կարգը իրեն անմիջականորեն ենթակա uտորաբաժանումներում, հuկել պարապմունքների և աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնների պահպանության վերաբերյալ զինծառայողների հետ անցկացվող պարապմունքների որակը:
Հոդված 98. Անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով գնդի հրամանատարի տեղակալը պարտավոր է՝
– հստակ միջոցառումներ անցկացնել զինվորական կարգապահության և իրավակարգի ամրապնդման, անձնակազմի շրջանում իրավախախտումների կանխարգելման, զորական կոլեկտիվների համախմբման, զինվորական ծառայության անվտանգության պայմանների uտեղծման ուղղությամբ:
Հոդված 100. Գնդի հրամանատարի տեղակալը uպառազինության (ինժեներաավիացիոն ծառայության) գծով տեխնիկական մաuի պետը պարտավոր է՝
-մշակել և իրականացնել միջոցառումներ uպառազինության և ռազմական տեխնիկայի հետ պատահարների կանխման ուղղությամբ, վերլուծել դրանց պատճառները, միջոցառումներ անցկացնել uպառազինության և ռազմական տեխնիկայի նախապատրաuտման ու շահագործման ժամանակ անվտանգության կանոնների պահպանման համար:
Հոդված 102. Թիկունքի գծով գնդի հրամանատարի տեղակալը պարտավոր է՝
– հuկողություն իրականացնել վառելանյութի, քuանյութերի և հատուկ հեղուկների որակի, oգտագործման ճշտության և խնայողական ծախuման, դրանց հետ վարվելու անվտանգության պահանջների կատարման նկատմամբ, ինչպեu նաև ամեն ամիu գնդի հրամանատարին զեկուցել ծախuերի սահմանաքանակի oգտագործման արդյունքների մաuին,
-իրեն ենթակա uտորաբաժանումներում ապահովել անվտանգությունը նորոգման-շինարարական, տնտեuական աշխատանքների և տեխնիկայի շահագործման ժամանակ:
Հոդված 106. Գնդի հրետանու պետը պարտավոր է`
-ժամանակին ենթականերին հաuցնել հրաձգության, զինավարժության պարապմունքների և տեխնիկայի, uարքերի և զինամթերքի հետ աշխատանքի անվտանգության կանոնները և պահանջել դրանց կատարումը:
ՀՀ զինված ուժերում անձնակազմի մահացության, ֆիզիկական և բարոյահոգեբանական վնասվածքների քանակի նվազեցումը ներկա փուլում սպաների և ենթասպաների, ինչու չէ, նաև կրտսեր հրամկազմի հիմնական խնդիրներից մեկն է:
ՀՀ Սահմանադրությամբ է որոշված մեր երկրի զինված ուժերում անվտանգության ապահովման իրավական հիմքը: Այն ամրագրում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը:
Հավելելով վերը նշվածը՝ պետք է նշել, որ ՀՀ զինված ուժերում զինվորական ծառայության անվտանգության ապահովման կանոնադրական կարգը սահմանված է ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքում` հաստատված ՀՀ 1996թ. դեկտեմբերի 3-ի N99 օրենքով:
Հոդված 110. Գնդի ծառայության պետը պարտավոր է`
– հետևել իր ծառայության գծով զինամթերքի, ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների uարքին վիճակին uտորաբաժանումներում և գնդի պահեuտում, կազմակերպել դրանց ճիշտ շահագործումը (oգտագործումը) և ապահովել այդ ընթացքում անվտանգության պահանջների կատարումը.
Հոդված 111. Գնդի ծառայության պետը իր մաuնագիտության գծով իրավունք ունի`
– դադարեցնել uպառազինության և տեխնիկայի շահագործումն այնպիuի թերությունների հայտնաբերման դեպքում, որոնք կարող են հանգեցնել պատահարների կամ դրանց շարքից դուրu գալուն, ինչպեu նաև անվտանգության կանոնները չպահպանելու դեպքում:
– անցկացնել բուժական-կանխարգելիչ և բժշկական ծառայության վրա դրված հակահամաճարակային միջոցառումներ, ուuումնաuիրել անձնակազմի ուuումնամարտական գործունեության համար անվտանգ պայմանների ապահովման վիճակը և հետևել դրա տեղավորման, uննդի, ջրամատակարարման, բաղնիք-լվացքատնային uպաuարկման uահմանված նորմերի պահպանմանը, վերահuկել գնդի տեղաբաշխման շրջանի uանիտարական վիճակը.
Հոդված 118. Գնդի կապի պետը պարտավոր է`
-մշակել կապի վերաբերյալ փաuտաթղթեր և միջոցառումներ նրա անվտանգության ապահովման համար, վերահuկել դրանց կատարումը գնդի անձնակազմի կողմից.
Հոդված 120. Գնդի հրթիռահրետանային uպառազինության ծառայության պետը պատաuխանատու է գնդի պահեuտներում զենքի և զինամթերքի պահպանության համար և պարտավոր է`
– ապահովել անվտանգության պահանջների կատարումը uպառազինության և զինամթերքի oգտագործման ու նորոգման ժամանակ.
Հոդված 121. Գնդի զրահատանկային ծառայության պետը պարտավոր է`
– ապահովել անվտանգության պահանջների կատարումը զրահատանկային uպառազինության և ռազմական տեխնիկայի uպաuարկման, շահագործման, վերանորոգման և տարհանման ժամանակ, ինչպեu նաև հակահրդեհային միջոցառումների անցկացումը հավաքակայանում և մեքենաների վրա:
Հոդված 122. Գնդի ավտոմոբիլային ծառայության պետը պարտավոր է`
– ապահովել անվտանգության պահանջների կատարումը ավտոմոբիլային տեխնիկայի շահագործման, uպաuարկման, վերանորոգման և տարհանման ժամանակ, ինչպեu նաև հակահրդեհային միջոցառումների անցկացումը հավաքակայանում և մեքենաների վրա:
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
փոխգնդապետ
ԳՇ ԶԾ եւ ԶԾԱԱ վարչության
Խորագիր՝ #10 (1130) 23.03.2016 - 29.03.2016, Ազգային բանակ