Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՓՀԵՆՅԱՆԸ ՍԵՈՒԼԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄՈՎ



ՓՀԵՆՅԱՆԸ ՍԵՈՒԼԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄՈՎԿորեայի ԺողովրդաԴեմոկրատական Հանրապետությունը խոստացել է «պատասխան պատերազմ սկսել» Կորեայի Հանրապետության դեմ:

«Այս պահից սկսած՝ հյուսիսկորեական բանակը և հեղափոխական ուժերը պնդում են պատասխան պատերազմի հարցում՝ հանուն արդարության վերացնելու ԱՄՆ-ի և Պակի կամակատարներին: Հյուսիսային Կորեայի համբերությունը սպառվել է Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի անխոհեմ ռազմական սադրանքների պատճառով», – ասվում է միջկորեական խնդիրների հյուսիսկորեական կոմիտեի հայտարարության մեջ:

Հյուսիսային Կորեայի հերթական սպառնալիքները հնչել են նոր միջուկային փորձարկումների նախազգուշացումների և հրթիռների արձակման ֆոնին: «Մենք դատարկ խոսքեր չենք ասում»,- ասվում է տարածած փաստաթղթում:

Մարտի 21-ին  Հյուսիսային Կորեան 5 հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Դա վերջին երկու շաբաթում Փհենյանի ռազմական հզորության արդեն 3-րդ փորձարկումն էր՝ ներառյալ միջին հեռահարության բալիստիկ հրթիռների արձակումները:

Խորագիր՝ Նորություններ


23/03/2016