Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԴԵՍԱՆՏ



ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԴԵՍԱՆՏՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակներում մարտի 26-27-ը հասարակական խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական  Գեղամ Հարությունյանի  գլխավորությամբ իրականացրեց գիտնականների, մշակութային գործիչների մի մեծ խմբի այցելությունը Արցախի զորամասեր:

Այսօրինակ այցելություններ իրականացվում են 2010 թվականից սկսած և խիստ կարևոր, դրական ազդեցություն ունեն Հայաստանի ու Արցախի զորամասերում ծառայող զինվորների հայրենասիրական դաստիարակության գործում:

Մշակութային դեսանտի մասնակիցներ էին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գրականության ինստիտուտի տնօրեն, դոկտոր  Վարդան Դևրիկյանը, պատմության ինստիտուտի բաժնի վարիչ Ռուբեն Սահակյանը, նույն ինստիտուտի առաջատար գիտաշխատողներ, դոկտոր-պրոֆեսորներ Վահան Մելիքյանը, Գևորգ Ստեփանյանը, արևելագիտության ինստիտուտի բաժնի վարիչ, դոկտոր Ալեքսան Հակոբյանը, Երևանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Հայրունին, կրթության ազգային ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը, հնագիտության և ազգագրության ինստիտուտի բաժնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Թամար Հայրապետյանը, գիտության թեկնածուներ Հակոբ Թադևոսյանը, Կարեն Հայրապետյանը, Արտակ Մաղալյանը, Վոլոդյա Գասպարյանը, Արմեն Սողոյանը, Գուրգեն Վարդանյանը, Արծվի Բախչինյանը, Բենիամին Մայիլյանը, Հայկ Սամսոնյանը, Զոհրաբ Գևորգյանը, Վահրամ Ղարախանյանը, Խաչատուր Գասպարյանը, մտավորականներ Ավետիք Իշխանյանը, Գագիկ Գինոսյանը:

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԴԵՍԱՆՏՀաջորդ օրը խմբի անդամները պաշտպանության բանակի շտաբից մեկնեցին զորամասեր և դասախոսություններով հանդես եկան զինվորների առջև:

Մարտունի քաղաքում Զատկի արարողության կապակցությամբ կազմակերպվել էր զատկական ուտեստի ցուցադրություն, և հենց տեղում Գագիկ Գինոսյանը տեղի պարախմբի ու հավաքված երիտասարդության մասնակցությամբ կազմակերպեց հայկական պարերի ցուցադրություն:

Դասախոսական կազմի անդամների համար կազմակերպվեցին մշակութային այցեր Բերձորի և Շուշիի վանական համալիրներ: Բերձորի եկեղեցում մշակութային դեսանտի մասնակիցներին դիմավորեց և եկեղեցում պահպանիչ աղոթքի խոսք ասաց Հայր Աթանաս վարդապետը: Եկեղեցու կառուցման մասին հանգամանալից տեղեկատվություն տվեց Բերձորի վարչական շրջանի նախկին ղեկավար Ալեքսան Հակոբյանը:

Մշակութային դեսանտի մասնակիցները բարձր տպավորություններով վերադարձան Երևան:

 

Տիգրան Պետրոսյանց

Մանկավարժական համալսարանի

գիտական գրադարանի տնօրեն

Խորագիր՝ #11 (1131) 30.03.2016 - 5.04.2016, Բանակ և հասարակություն


30/03/2016