ՕԴԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐ` ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐԻ ՄՈՏ
ԱՄՆ նախագահի` Քեմփ-Դեվիդի նստավայրից 18 կմ հեռավորության վրա F-15 երկու կործանիչներ նշանառության են վերցրել, ապա հարկադիր վայրէջք են պարտադրել մի քաղաքացիական փոքր ինքնաթիռի, որի օդաչուն չէր պատասխանում ցամաքային կարգավարի հարցումներին: Այդ պահին նստավայրում ընտանիքի հետ միասին հանգստյան օրերն անցկացնելիս է եղել նախագահ Բարաք Օբաման:
Սա առաջին օդային պատահարը չէ նստավայրի մոտ, օրինակ` 2007թ. մեկ օրվա ընթացքում նստավայրի փակ օդային տարածքը խախտելու 11 դեպք է արձանագրվել, հետագայում պարզվել է` բոլորն էլ ոչ կանխամտածված:
Խորագիր՝ Նորություններ