Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՂՐՂԸԶՍՏԱՆՆ ՈՒ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ԵՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ



ՂՐՂԸԶՍՏԱՆՆ ՈՒ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ԵՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸՈւզբեկստանի և Ղրղըզստանի միջև սահմանապահ ծառայությունների ղեկավարների միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում երկու երկրերի սահմանին իրավիճակը կարգավորվել է: Ուզբեկստանը հետ է քաշել տեխնիկան և զինծառայողներին:

Երկու երկրների սահմանին իրավիճակը լարվել էր նախորդ շաբաթվա վերջին: Ղրղըզստանի պետական սահմանապահ ծառայության վարկածով ուզբեկական կողմը պետական սահմանի վիճելի համարվող Չալասարթ-Ջալալ Աբադի շրջանի տարածքում 40 զինծառայող և զրահատեխնիկա էր տեղակայել և անցակետ տեղադրել Քերբան-Ալա  Բուկա ավտոճանապարհի վրա: Ի պատասխան Ղրղըզստանը նույնպես ուժեղացրել էր սահմանների վերահսկողությունը: Ղրղըզական կողմը պնդում է, որ Ուզբեկստանը վիճելի շրջանից դուրս բերի ծանր տեխնիկան և զինծառայողներին: Պետական սահմանի պաշտպանության կոմիտեն իր հերթին պնդում է, որ «ամբողջ ռազմական տեխնիկան գտնվում է Ուզբեկստանի տարածքում, իսկ պետական սահմանի պաշտպանությունն իրականացվում է երկկողմ պայմանավորվածությունների համաձայն՝ առանց վերոնշյալ տարածքներ մուտք գործելու»:

Խորագիր՝ Նորություններ


31/03/2016