ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԶՈՐՔԵՐՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՆԵՐԻ «ՈՐՍ» Է ՍԿՍՎԵԼ
Ռուսաստանի տիեզերական զորքերի բուժծառայությունում վերջին երկու տարիներին փորձարկվել է համակարգ, որում ապարատային թեստավորման և դեղորայքային հետազոտման մեթոդները համադրելու միջոցով մարդու օրգանիզմում գրեթե հարյուր տոկոսանոց ճշգրտությամբ հայտնաբերվում են թմրանյութերի առկայության հետքեր` նույնիսկ դրա օգտագործումից մեկ տարի անց:
Երկու տարվա ընթացքում հետազոտվել է շուրջ 1000 մարդ, նրանցից 12-ի մեջ համակարգը թմրամիջոցի հետքեր է գտել, բոլորն էլ խոստովանել են, որ նախկինում գոնե մեկ անգամ թմրանյութ են օգտագործել: Փորձարկումներն անցկացվել են տիեզերական զորքերը համալրած նորակոչիկների նախնական բուժզննման ժամանակ:
Հաշվի առնելով համակարգի օգտագործման արդյունավետությունն ու նպատակահարմարությունը` սկսվել է զորատեսակի բուժծառայողների աստիճանական վերապատրաստումը` բոլոր զորամասերում «ԻՄԵԴԻՍ–ԷՔՍՊԵՐՏ-ԲՌՏ-ՊԿ» կոչվող այդ համակարգը կիրառելու նպատակով:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան