ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԱՎԻԱԲԱԶԱՅԻՑ ԳՈՂԱՑՎԵԼ ԵՆ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԻ ՇԱՐԺԻՉՆԵՐ
Իսրայելի Թել-Նոֆ ավիաբազայից անհետացել են F-15 և F-16 կործանիչների 8 շարժիչներ: Անհետացման պահը առայժմ հնարավոր չէ պարզել, քանի որ շարժիչները երկար ժամանակ չեն օգտագործվել և հնարավոր է` գողացվել են որպես մետաղաջարդոն:
Յուրաքանչյուր շարժիչի քաշը մի քանի տոննա է, բնականաբար դրանք կարելի էր դուրս բերել միայն մեծ բեռնատարներով: Այդ պատճառով հնարավոր է համարվում, որ հանցագործների թվում են ավիաբազայի ծառայողներ:
Խորագիր՝ Նորություններ