Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ



ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԿԵՂԾԻՔԱդրբեջանական լրատվամիջոցները հերթական ապատեղեկատվությունն են տարածել այն մասին, թե, իբր, հայկական ԶՈՒ-ին պատկանող անօդաչու սարք են խոցել: Նրանց տարածած տեսանյութում հստակ երևում է, որ ԱԹՍ-ը «Orbiter 2» մակնիշի է: Նշենք, որ նշյալ անօդաչու սարքի մեխանիզմը իսրայելական է, իսկ կմախքը պատրաստվում է Ադրբեջանում:

Այն արտադրվում է 2009 թվականին Ադրեջանի և իսրայելական կազմակերպության միջև կնքված պայմանագրի համաձայն:

Հետևաբար ակնհայտ է դառնում, որ ՀՀ ԶՈՒ-ուն նմանօրինակ ԱԹՍ չի կարող կիրառել: Ադրբեջանին պատկանող ԱԹՍ-ը կամ անսարք է եղել, ինչի հետևանքով ընկել է, կամ էլ գործ ունենք նրանց հերթական քարոզչական չստացված հնարքի հետ:

Նկարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դիտում է հենց այդ անօդաչու սարքի մասերից մեկը…

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


04/04/2016