ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
-Այս երկրում, որտեղ ես եմ ապրում, դու դարձար իմ կյանքի առանցքը, իմ երջանկությունը: Այսօր դու տոնում ես 20-ամյակդ: Այսօր դու զինվոր ես, որ զենքը ձեռքին հսկում է ԼՂՀ ՊԲ սահմանի մի փոքրիկ, բայց կարեւոր կտորը, որ ամուր է պահում դիրքը, որ կանգնած է ընդդեմ պատերազմի: Որդի՛ս, եղիր տոկուն, երկու ձեռքով պինդ պահիր ընկերներիդ եւ քո կյանքը: Համբերատար եղիր, հաստատակամ: Շարունակիր սիրել կյանքը, եթե անգամ ստիպված ես կրակել: Թող դժվարությունները երբեք թեւաթափ չանեն, թող անհաջողությունը չվախեցնի: Հետեւիր սրտիդ կանոնադրությանը: Եվ չկորցնես բարությունդ. այն կյանքի հիմնաքարն է:
Շնորհավորում եմ, որդի՛ս:
Սիրով՝ քո մայր Գայանե Օհանյան
Խորագիր՝ #12 (1132) 06.04.2016 - 12.04.2016, Բանակ և հասարակություն