ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ԴԱՎԻԹ ՍԱՐԱՊՅԱՆԻՆ
Մարտի 30-ին Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված Արցախյան ազատամարտի մասնակից, ազատագրական շարժման գործիչ, գրող Դավիթ Սարապյանի ծննդյան 50 ամյակին: Հուշ-ցերեկույթի անցկացման վայրը պատահական չէր ընտրված. հենց այս դպրոցում է սովորել ազատության մարտիկ Դավիթ Սարապյանը:
Միջոցառմանը ներկա էին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը, բարձրաստիճան սպաներ, ազատամարտիկներ եւ այլ հյուրեր:
Դպրոցի աշակերտները ներկայացրին Դավիթ Սարապյանի անցած մարտական ուղին, հայրենասիրական ոգով տոգորված երգեր ու բանաստեղծություններ ձոնեցին նրա հիշատակին: Իսկ ազատամարտիկի ծառայակից ընկերները հիշեցին հետաքրքիր դրվագներ Դավիթ Սարապյանի մասնակցությամբ մարտական գործողություններից:
Խորագիր՝ #12 (1132) 06.04.2016 - 12.04.2016, Բանակ և հասարակություն