«ՍԱՀՄԱՆ ՔԱՋԱՑ ԶԷՆՆ ԻՒՐԵԱՆՑ»
Հա՛յ որդիներ, քաջորդինե՛ր, որ օրհասի ժամին միշտ պատրաստ եք օդում վերածվելու արծիվների, քարայծերի նման մագլցելու ժայռերը, առյուծի ցատկով բռնելու եւ անշնչացնելու ոսոխին: Եվ ի՞նչն է, եթե ոչ արյան հիշողությունը՝ մեր հայրերի, պապերի, նախահայրերի ոգու ու փորձի պահոց-շտեմարանը, որ ճիշտ ժամանակին բացվում է միշտ ու ձեզնով նորոգվում, երիտասարդանում: Էլ ինչպե՞ս է ամրանում հայ դիպուկահար տղայի բազուկը, հզորանում նշանառու պատանու աչքի սրությունը, հրետանավոր, հրասայլավոր երիտասարդի անվրեպ խոցումը:
Ձեր խելահեղ անձնազոհությունը մեր դյուցազներգի շարունակականության, հարատեւելու իրավունք ապահովող նախնիների սխրանքի կրկնությունն է:
Այսօր առավել, քան երբեւէ դուք հաստատեցիք ու հաստատում եք՝ «Սահման քաջաց զէնն իւրեանց»:
Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
գրող-հրապարակախոս
Խորագիր՝ #12 (1132) 06.04.2016 - 12.04.2016, Բանակ և հասարակություն