Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՈՒ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՄՆ-Ի 500 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԸ ԿԱՐՈՂ Է ՋՈՒՐՆ ԸՆԿՆԵԼ



Պենտագոնի վերլուծաբան Բարրի Ուոտսի կարծիքով, «սթելս» տեխնոլոգիան, որը թռչող սարքերն աննկատ է դարձնում հակառակորդի ռադիոլոկացիոն կայանների համար, մի քանի տարի հետո կարող է դառնալ ավելորդ: Պատճառն այն է, որ ԱՄՆ-ի հավանական հակառակորդները, մասնավորապես Ռուսաստանն ու Չինաստանը, կատարելագործում են ռադիոլոկացիոն ու զենիթահրթիռային համակարգերը, որոնք շուտով ունակ կլինեն հայտնաբերելու նաև «սթելս» տեխնոլոգիայով ստեղծված թռչող սարքերը:

Խոսքը, մասնավորապես, մետրական և դեցիմետրական միջակայքում աշխատող ռադիոլոկացիոն, ինչպես նաև «պասսիվ հայտնաբերման» կայանների մասին է: Վերջինս ստեղծել են չեխ գիտնականները: Պասսիվ հայտնաբերման համակարգերը գրանցում են ինքնաթիռներում օգտագործվող ցանկացած ճառագայթում, այդ թվում` բջջային հեռախոսակապի, հեռուստատեսության և ռադիոլոկացիայի:

Ուոտսն այս մասին գրում է «Հեղափոխություն, որն հասունանում է ռազմական գործում» վերտառությամբ 43-էջանոց իր զեկույցում: Նրա կարծիքով, ԱՄՆ-ը, որը մտադիր է «սթելս» տեխնոլոգիայով օժտված թռչող սարքերի ոլորտում առաջիկա 30 տարում ներդնել շուրջ 500 մլրդ դոլար, ենթարկվում է իր փողերը վատնելու վտանգին:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


14/06/2011