ՀՀ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ԲՈՂՈՔԻ ՁԱՅՆԸ
Հայրենական մեծ պատերազմի, այդ տարիներին` թիկունքի, աշխատանքի և զինծառայության վետերանները իրենց զայրույթն ու վրդովմունքն են հայտնում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևելյան սահմանի երկայնքով լայնամասշտաբ հարձակումներ սանձազերծելու կապակցությամբ, որոնք ուղեկցվում են զենքի բոլոր տեսակների օգտագործմամբ: Ադրբեջանը զինադադարի կոպիտ խախտումներ կատարելով` փորձում է ռազմական ճանապարհով լուծել Արցախի հարցը:
Մեր միավորումը, լինելով ԱՊՀ երկրների վետերանների միջազգային կազմակերպության անդամ, կոչ է անում ԱՊՀ վետերանական բոլոր կազմակերպություններին` իրենց արդարացի բողոքի ձայնը բարձրացնելու և ստիպելու Ադրբեջանի ղեկավարությանը դադարեցնել այս անիմաստ արյունահեղությունը և հարցը լուծել Մինսկի խմբի առաջադրած խաղաղ բանակցությունների ճանապարհով:
ՀՀ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ
ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ
Խորագիր՝ #12 (1132) 06.04.2016 - 12.04.2016, Ռազմաքաղաքական