Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՍ ՏԵՍԵԼ ԵՄ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՕՐԻՆԱԿ ՔԱՋՈՒԹՅՈՒՆԸ. ԱՅՍՕՐ ԷԼ ՆՈՒՅՆՆ Է



ԵՍ ՏԵՍԵԼ ԵՄ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՕՐԻՆԱԿ ՔԱՋՈՒԹՅՈՒՆԸ. ԱՅՍՕՐ ԷԼ ՆՈՒՅՆՆ ԷԱյս պահին հիվանդանոցում եմ. ֆիզիկապես ի վիճակի չեմ իմ հայ զինվորի կողքին լինելու, բայց սիրտս սահմանին է: Հենց  կարողանամ ոտքի կանգնել, դեն եմ նետելու տարիքի բեռն ու գնալու եմ սահման:

Արցախյան պատերազմի ժամանակ Հայաստանի տարբեր վայրերից կամավորականների խմբերը խնդրում էին թույլ տալ զինվորի կողքին լինել ու հակառակորդի հարվածը սեփական մարմնի վրա վերցնել: Այսպիսին է աշխարհի ամենախիզախ, ամենահայրենասեր, ամենաարժանապատիվ հայ ժողովուրդը: Այսօր էլ նույնն է:

Հպարտ եմ, որ կարողացել ենք այսպիսի հզոր ու մարտունակ բանակ կերտել, որը ետ է շպրտում հակառակորդի հրոսակախմբերը՝ ծանր կորուստներ պատճառելով իր հողը մտած թշնամուն:

Հպարտանում եմ մեր ժողովրդով, որին ոչ մի զինատեսակով չես վախեցնի, որը կմեռնի իր տան շեմին, բայց չի լքի հայրենի հողը:

Սիրտս պայթելու աստիճան ցնծում է, երբ տեսնում եմ այդ մարդկանց ոգու ուժը, խիզախությունը, սերը հայրենիքի հանդեպ: Նրանք զենք են խնդրում, որ սահման գնան:

Ես մեկ անգամ ևս համոզվեցի` հային չես հաղթի:

 

ՖԵԼԻՔՍ ԳԶՈՂՅԱՆ

գեներալ-մայոր

Խորագիր՝ #12 (1132) 06.04.2016 - 12.04.2016, Ռազմաքաղաքական


07/04/2016