ՍԻՐԵԼԻ ՀԱՅ ԶԻՆՎՈՐ
Քո շնորհիվ ենք մենք ապրում: Քո շնորհիվ ենք մենք հանգիստ քնում եւ արթնանում: Դուք մեր երկրի խիզախ տղաներն եք: Բոլորը աղոթում են ձեզ համար: Որ ձեզ ոչինչ չպատահի: Հանկարծ չվախենաք թշնամուց, որովհետեւ Հայաստանը կանգնել է ոտքի, եւ ամեն պահ պատրաստ ենք թշնամուն հակահարված տալու: Ես դեռ փոքր եմ, բայց հասկանում եմ, թե ինչ բարդ է այդտեղ: Ես խոսք եմ տալիս, որ մեծանամ, անպայման միանալու եմ ձեզ եւ պաշտպանեմ իմ հայրենիքը:
Գրիգոր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Ստ. Զորյանի անվան թիվ 56 դպրոց, 6-րդ դասարան
Խորագիր՝ #13 (1133) 13.04.2016 - 19.04.2016, Բանակ և հասարակություն