Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ



Հրետակոծությունից առաջացած փոսեր... Հրետանային դիվիզիոններից մեկի շտաբի պետ, մայոր Արսեն Ղահրամանյանը այսպիսի տասնյակ հետքեր մեզ ցույց տվեց:  -Այս պատերազմի ժամանակ թշնամու հրետանին ձախողվեց: Ոչ մի դիպուկ կրակոց: Դրանցից ի՛նչ հրետանավոր,- արհամարհանքով ասաց քառօրյա պատերազմի ժամանակ իրեն փայլուն դրսևորած, թշնամու շատ նշանակետեր ու թիրախներ խոցած դիվիզիոնի շտաբի պետը:

Հրետակոծությունից առաջացած փոսեր… Հրետանային դիվիզիոններից մեկի շտաբի պետ, մայոր Արսեն Ղահրամանյանը այսպիսի տասնյակ հետքեր մեզ ցույց տվեց:
-Այս պատերազմի ժամանակ թշնամու հրետանին ձախողվեց: Ոչ մի դիպուկ կրակոց: Դրանցից ի՛նչ հրետանավոր,- արհամարհանքով ասաց քառօրյա պատերազմի ժամանակ իրեն փայլուն դրսևորած, թշնամու շատ նշանակետեր ու թիրախներ խոցած դիվիզիոնի շտաբի պետը:

 

Ճարտարցի, կավաշենցի աշխարհազորայինները պատերազմի առաջին իսկ օրվանից թիկունք եղան հայ զինվորին, դարձան մեկ բռունցք:

Ճարտարցի, կավաշենցի աշխարհազորայինները պատերազմի առաջին իսկ օրվանից թիկունք եղան հայ զինվորին, դարձան մեկ բռունցք:

 

Երևանի բժշկական տեխնիկումներից մեկի 4-րդ կուրսի ուսանողուհի Սիրուն Բաղդասարյանը, ծնողների խնամքին թողնելով իր երկու մանկահասակ տղաներին (3 և 5 տարեկան), առաջիններից մեկը կամավոր մեկնեց Արցախ:  -Հայ զինվորն իմ պաշտամունքն է,- ասաց նա: Լսել ու տեսնել էր պետք, թե ինչ գովորանքով ու ակնածանքով էին նրա մասին խոսում վիրավոր զինվորները. «Մեր փրկիչն է», «Աստված է ուղարկել նրան»:

Երևանի բժշկական տեխնիկումներից մեկի 4-րդ կուրսի ուսանողուհի Սիրուն Բաղդասարյանը, ծնողների խնամքին թողնելով իր երկու մանկահասակ տղաներին (3 և 5 տարեկան), առաջիններից մեկը կամավոր մեկնեց Արցախ:
-Հայ զինվորն իմ պաշտամունքն է,- ասաց նա: Լսել ու տեսնել էր պետք, թե ինչ գովորանքով ու ակնածանքով էին նրա մասին խոսում վիրավոր զինվորները. «Մեր փրկիչն է», «Աստված է ուղարկել նրան»:

 

Անգամ պատերազմի օրերին արցախցին հող է մշակում:  Բերդաշենցի Անդրանիկ Հովսեփյանն ասաց. «Պատերազմ է, բայց հողը պետք է մշակենք: Թող թուրքը մեզանեն վախի, մունք խի՞ իրանան վախինք: Բեջարում ենք, ջրում ենք, որ բերք տա. դրանով ենք մունք մեր տները պահում: Հարևանս` Նարեկն էլ կրակոցների ժամանակ եկել ա, ջուրը գցել ա ախրը, քյացել»:

Անգամ պատերազմի օրերին արցախցին հող է մշակում:
Բերդաշենցի Անդրանիկ Հովսեփյանն ասաց. «Պատերազմ է, բայց հողը պետք է մշակենք: Թող թուրքը մեզանեն վախի, մունք խի՞ իրանան վախինք: Բեջարում ենք, ջրում ենք, որ բերք տա. դրանով ենք մունք մեր տները պահում: Հարևանս` Նարեկն էլ կրակոցների ժամանակ եկել ա, ջուրը գցել ա ախրը, քյացել»:

 

Արցախի երկնքում խոցված ադրբեջանական հերթական անօդաչու (կամիկաձե) սարքը:

Արցախի երկնքում խոցված ադրբեջանական հերթական անօդաչու (կամիկաձե) սարքը:

 

Խաղաղության առաջին օրը:

Խաղաղության առաջին օրը:

 

Միայն երկրորդ հրետանային մարտկոցի անձնակազմին ¥կրտսեր սերժանտ Արման Սարգսյան, հաշվարկի նշանառու, շարքային Էրիկ Դավթյան, հրետանային մարտկոցի համար, շարքային Զավեն Պետրոսյան, շարքային Գևորգ Հախվերդյան և նշանառու Վաչե Սարգսյան) է հայտնի, թե ապրիլի 2-ից 4-ն ընկած ժամանակահատվածում ինչ կրակ են թափել թշնամու գլխին: Մեկ իրենք, մեկ էլ պարտված թշնամին դա գիտե:

Միայն երկրորդ հրետանային մարտկոցի անձնակազմին (կրտսեր սերժանտ Արման Սարգսյան, հաշվարկի նշանառու, շարքային Էրիկ Դավթյան, հրետանային մարտկոցի համար, շարքային Զավեն Պետրոսյան, շարքային Գևորգ Հախվերդյան և նշանառու Վաչե Սարգսյան) է հայտնի, թե ապրիլի 2-ից 4-ն ընկած ժամանակահատվածում ինչ կրակ են թափել թշնամու գլխին: Մեկ իրենք, մեկ էլ պարտված թշնամին դա գիտե:

 

Հովհաննես Ասմարյանի և Իզաբել Դանգուռյանի ընտանիքը չորս տարի առաջ է Սիրիայի մայրաքաղաք Հալեպից տեղափոխվել Արցախ՝ մշտական բնակության:  -Անգամ պատերազմի օրերին մտքներովս չի անցել, որ մեր երեխաներին` 11-ամյա Լևոնին, 9-ամյա Արփիին և 6-ամյա Հովհաննեսին տեղափոխել Երևան` մեր ծնողների մոտ: Արցախում այնքան երեխաներ կան, ինչո՞ւ իրենք էլ չմնան նրանց կողքին,- ասաց Իզաբել Դանգուռյանը: Իսկ փոքրիկ Հովհաննեսը, բռունցք արած, ասաց. «Ես զինվոր եմ դառնալու»:

Հովհաննես Ասմարյանի և Իզաբել Դանգուռյանի ընտանիքը չորս տարի առաջ է Սիրիայի մայրաքաղաք Հալեպից տեղափոխվել Արցախ՝ մշտական բնակության:
-Անգամ պատերազմի օրերին մտքներովս չի անցել, որ մեր երեխաներին` 11-ամյա Լևոնին, 9-ամյա Արփիին և 6-ամյա Հովհաննեսին տեղափոխել Երևան` մեր ծնողների մոտ: Արցախում այնքան երեխաներ կան, ինչո՞ւ իրենք էլ չմնան նրանց կողքին,- ասաց Իզաբել Դանգուռյանը: Իսկ փոքրիկ Հովհաննեսը, բռունցք արած, ասաց. «Ես զինվոր եմ դառնալու»:

Լուսանկարային ռեպորտաժը`

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

Խորագիր՝ #14 (1134) 20.04.2016 - 26.04.2016, Բանակ և հասարակություն


20/04/2016