Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆՎԱՃԱԾ ՄՐՑԱՆԱԿԸ ԿՀԱՄԱԼՐԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԸ



Ապրիլի 27-ին Հայաստան է տեղափոխվել «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթի ընթացքում հայ տանկիստների նվաճած մրցանակը` Տ-90Ս տանկը: Տանկն արտադրվել է 2015 թվականի դեկտեմբերին և կհամալրի զինված ուժերի սպառազինությունը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության «Ալաբինո» զորավարժարանում անցկացված «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթին մասնակցող հայ տանկիստները տարել էին փայլուն հաղթանակ՝ նվաճելով մրցույթի երկրորդ տեղը: Որպես լավագույն արտասահմանյան հավաքական՝ մրցույթի կազմակերպիչ ՌԴ պաշտպանության նախարարությունից մեր տղաները իբրեւ մրցանակ էին ստացել մեկ միավոր Տ-90Ս տանկ։ Ի տարբերություն մրցույթին մասնակցող 12 պետությունների թիմերի` հայկական զինված ուժերի հավաքականը կազմված էր նաև ժամկետային զինծառայողներից։

Խորագիր՝ Նորություններ


28/04/2016