ՍՊԱՆ ԲԱՆԱԿԻ ԴԵՄՔՆ Է
Բանակի հեղինակությունը պայմանավորված է սպաների համբավով, նկարագրով: Եվ ուրախությամբ պիտի փաստենք, որ հայ սպայականությունը հայ հասարակության ամենավառ, ամենաոգեղեն ու հերոսական խավն է: Մեկ սպայի վարքը, պահվածքը կարող է վերաբերմունք ու կարծիք ձեւավորել բանակի մասին:
Վաղուց չէ, որ ճանաչում եմ փոխգնդապետ Արմեն Բարսեղյանին, բայց հասցրել եմ հիանալ նրա հոգատարությամբ, ազնվությամբ: Միշտ բարեխիղճ ու պատասխանատու: Նման սպաների ներկայությունը բանակում վստահություն է ներշնչում բանակի հանդեպ ու հավատ, որ հայրենիքի պաշտպանությունը հուսալի ձեռքերում է, որ մեր զինվոր տղաները ծառայում են բանիմաց ու սրտացավ մարդկանց կողքին, ուրեմն բանակից վերադառնալու են նրանց օրինակով դաստիարակված:
ԱԻԴԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Խորագիր՝ #16 (1136) 04.05.2016 - 10.05.2016, Բանակ և հասարակություն