ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՄԱՂԹՈՒՄ
Մեր որդին` Գարիկ Հարությունյանը, ծառայում է բանակում: Ով զինվորի ծնող է` մեզ լավ կհասկանա` ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան մտքերով սահմանին ծառայող զինվորի հետ ենք:
Օրերս լրանում է մեր զինվոր որդու 19-ամյակը:
-Գարիկ ջան, սրտանց շնորհավորում ենք, մաղթում ենք քեզ երջանկություն, առողջություն եւ բարի վերադարձ հայրենի օջախ:
Թող խաղաղ լինեն մեր հայրենիքի երկինքը, հողն ու ջուրը եւ բանակում զինվոր զավակ ունեցող ծնողի սիրտը:
Ծնողական ջերմ բարեմաղթանքներով` Հարությունյաններ
Խարբերդ
Խորագիր՝ #16 (1136) 04.05.2016 - 10.05.2016, Բանակ և հասարակություն