ՊԻՆԴ ԵՂԻՐ, ԱՄՈՒՐ…
Քանի՜ տարի է՝ խաղաղ չէ մեր հողը…
Հիմա էլ մեր զավակներն են գնում պաշտպանելու հայրենիքի անդորրը:
Սահմանին ապրող մարդիկ մի ուրիշ ակնածանքով են զինվորին ճանապարհում բանակ…
Մեր որդին` Մարտուն Ռեւազյանը, զինվոր է, մեկը հազարավոր այն տղաներից, որոնք այս պահին կանգնած են սահմանին ու իրենց նվիրված ծառայությամբ ամուր եւ անառիկ են դարձնում հայրենի եզերքը: Խաղաղությունը պահող-պահպանող մեր զինվորները` մեր զավակները:
Մայիսի 6-ին Մարտունի ծննդյան տարեդարձն է: Այդ օրը որդուս կողքին չենք լինի, բայց, վստահ ենք, որ եղբոր նման հարազատ դարձած բանակային ընկերներով հրաշալի ծնունդ կնշեն:
-Շնորհավորում ենք, տղա՛ս, բարի տարեդարձ: Քեզ եւ ընկերներիդ խաղաղ երկինք ենք մաղթում, բարի ծառայություն եւ բարի վերադարձ: Թող ոչ մի ուժ չկարողանա ստվերել մեր զինվոր զավակների լուսավոր ժպիտը` հաղթողի ժպիտը…
Պինդ եղեք, ամուր, միասնական. թշնամին ձեր միասնությունից շատ է վախենում:
Ջերմ մաղթանքներով` Ռեւազյաններ
գ. Բերդավան
Խորագիր՝ #16 (1136) 04.05.2016 - 10.05.2016, Բանակ և հասարակություն