Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԻՆ



ԶԻՆՎՈՐԻՆՔո աչքերում՝ կրակ, քո աչքերում՝ հույսեր,

Երակներում` արյուն հերոսացած ազգի,

Քո սրտում կարոտ ու մայրական խոսքեր,

Ու անսահման հավատ ու անկոտրում հոգի:

 

Գնդակներն են սուրում գլուխներից վերև,

Ու արկերն են թափվում գիսաստղերի նման,

Դու մեզ համար այսօր դարձար պայծառ արև,

Քո անունը, Զինվո՛ր, միշտ կմնա անմահ:

 

ԿԱՐԱՊԵՏ ՉՈԲԱՆՅԱՆ

սերժանտ

Խորագիր՝ #16 (1136) 04.05.2016 - 10.05.2016, Հոգևոր-մշակութային


04/05/2016