Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՏՈՉԿԱ» ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ



Տոչկա-Ու մարտավարական հրթիռային համալիրը զորահանդեսից առաջ Եկատերինբուրգում:

Տոչկա-Ու մարտավարական հրթիռային համալիրը զորահանդեսից առաջ Եկատերինբուրգում:

«Տոչկան» ստեղծվել և սպառազինության մեջ է մտցվել որպես դիվիզիայի մակարդակի խորհրդային մարտավարական հրթիռային համալիր: 1980-ական թվականների վերջից այն փոխանցվել է բանակային օղակին:

Խորհրդային բանակի սպառազինության այդ ահեղ զինատեսակը մշակվել է Ռուսաստանի Կոլոմնա քաղաքի մեքենաշինական կոնստրուկտորական բյուրոյի կողմից՝ Սերգեյ Պավելի Նեպոբեդիմիի գլխավորությամբ:

Ըստ Ռուսաստանի Դաշնության գլխավոր հրթիռա-հրետանային վարչության ցուցիչի (ռուսերեն ասած` индекс ГРАУ-ի), այս սպառազինության համալիրը կոչվում է 9Կ79 (ռուս.՝ 9K79):

Ըստ ՆԱՏՕ-ի կոդային նշանակման՝ «Տոչկա» սպառազինության համալիրը կոչվում է ԷսԷս-21 «Սկարաբ Էյ» (անգլ.՝ SS-21 «Scarab A»):

Ըստ «Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրի»՝ այս սպառազինության համալիրը կոչվում է ՕՏՌ-21 (ռուսերեն` ОТР -21):

 

«Տոչկա» մարտավարական հրթիռային համալիրի ստեղծման համառոտ պատմությունը

 

«Տոչկա» մարտավարական հրթիռային համալիրի մշակումն սկսվել է ԽՍՀՄ Կառավարության N 148-56 առ 4-ը մարտի 1968 թվականի որոշմամբ:

9Կ79 «Տոչկա» դիվիզիայի հրթիռային համալիրի պետական փորձարկումներն անցկացվել են 1970-1975 թթ.: Պաշտոնապես ԽՍՀՄ բանակի սպառազինության մեջ է ընդունվել 1975 թվականին, թեպետ հրթիռների սերիական արտադրությունն սկսվել է 1973 թվականին:

«Տոչկա-Ռ» հրթիռային համալիրը՝ մարտագլխիկի պասսիվ ռադիոտեղորոշիչ ինքնաուղղորդմամբ, սպառազինության մեջ է ընդունվել 1983 թվականին:

9Կ79-1 «Տոչկա-Ու» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրը մինչև 120 կմ-ի հասցված հրաձգության հեռավորությամբ պետական փորձարկումներն անցել է 1986-1988 թթ.: Զորքեր է մտել 1989 թվականին:

Այս հրթիռային համալիրը կարող է ներկայացվել բրիգադի կազմում, որի մեջ մտնում են 2-3 դիվիզիոն: Յուրաքանչյուր հրթիռային դիվիզիոն ունի 2-3 մեկնարկային մարտկոց՝ յուրաքանչյուրում 2-3-ական արձակման կայանք: Ուստի, հրթիռային մեկ բրիգադի կազմում կարող է լինել 8-ից մինչև 27 արձակման կայանք (ԱԿ):

 

Համառոտ տեղեկություններ

9Ն123Կ կասետային գլխամասի հատույթային մակետը Հրետանու, ինժեներային զորքերի և կապի զորքերի ռազմապատմական թանգարանում

9Ն123Կ կասետային գլխամասի հատույթային մակետը Հրետանու, ինժեներային զորքերի և կապի զորքերի ռազմապատմական թանգարանում

-Տիպը`            մարտավարական հրթիռային համալիր,

-Մշակման տարիները`      1968 թվականից,

-Փորձարկումները` 1971թ.,

-Պետական փորձարկումներ`       1973-1974 թթ.,

*  Սպառազինության մեջ ընդունումը`     1975 թ.,

*  Կարգավիճակը`   սպառազինության մեջ,

*  Մշակողները՝  ԽՍՀՄ Կոլոմնայի մեքենաշինական-կոնստրուկտորական բյուրո,

– Արտադրողները (հրթիռները)՝ ԽՍՀՄ Վոտկինսկի մեքենաշինական գործարան:

 

«Տոչկա» մարտավարական հրթիռային համալիրի հրթիռը

 

«Տոչկա» («Տոչկա-Ու») մարտավարական համալիրի հրթիռը իրենից ներկայացնում է թռիչքի ամբողջ ընթացքում կառավարելի միաստիճան պինդվառելիքային բալիստիկ հրթիռ, որը կազմված է 9Մ79 (9Մ79Մ, 9Մ79-1) հրթիռից, X-անման դասավորությամբ ղեկերից, թևերից և թռիչքի ժամանակ չանջատվող գլխամասից (ԳՄ):

Հրթիռային մասը

Հրթիռային մասը (ՀՄ) կատարում է ԳՄ-ի՝ նպատակակետին հասցնելու գործառույթը և կազմված է ՀՄ-ի կորպուսից՝ նավիրանից, որը ներառում է սարքավորումային, շարժիչային, պոչային բաժանմունքներ, աերոդինամիկ մակերևույթ և երկու կաբելային բուն, ինչպես նաև շարժիչային կայանք (ՇԿ) և կառավարման բորտհամակարգի սարքավորումներ (ԿԲՍ):

Արձակման կայանք 9Պ129 և կողքին՝ 9Յա234 կոնտեյներ

Արձակման կայանք 9Պ129 և կողքին՝ 9Յա234 կոնտեյներ

Շարժիչային տեղակայանքը

Միառեժիմային պինդվառելիքային հրթիռային շարժիչը իրենից ներկայացնում է այրման խցիկ` ծայրափողակային բլոկով և նրանում տեղաբաշխված վառելիքային լիցքով և բռնկման համակարգով:

Ղեկավարման բորտհամակարգը

Հրթիռն ունի ինքնավար, իներցիոն կառավարման բորտհամակարգ ղեկակայունացնող հարթակով (ՂԿՀ) և նավիրանային թվային հաշվիչ համալիրով (ՆԻԹՀՀ):

Գլխամասերը

9Կ79 հրթիռային համալիրի մշակման և շահագործման տարիների ընթացքում նրա համար ստեղծվել է մարտական հանդերձման լայն անվանակարգ.

*  9Ն39 – հատուկ միջուկային (ядерная, nuclear) գլխամաս՝ 9Մ79Բ (9Մ79-1Բ) հրթիռի կազմում, ԱԱ-60 տիպի միջուկային լիցք, 10-100 կիլոտոննա հզորությամբ տրոտիլային համարժեք,

*  9Ն64 – հատուկ միջուկային գլխամաս, 200 կիլոտոննա (այլ տվյալներով՝ 100 կիլոտոննա),

*  9Մ79Բ2-միջուկային մարտագլխիկ 200 կիլոտոննա (այլ տվյալներով՝ 100 կիլոտոննա),

*  9Ն123Ֆ – բեկորա-ֆուգասային գլխամաս. 482 կգ խոցման մակերեսը՝ 2-3 հեկտար,

*  9Ն123Կ – կասետային ռումբ, խոցման մակերեսը՝ 3,5-7 հեկտար. բաց տեղանքում գտնվող կենդանի ուժի և ոչ զրահապատած մարտական տեխնիկայի խոցման համար,

*  9Ն123Ֆ-Ռ (9Ն123Ֆ-Ռ2, 9Ն123Ֆ-Ռ3) – բեկորաֆուգասային, խոցման մակերեսը՝ մինչև 2 հեկտար,

*  9Ն123Գ – հատուկ քիմիական հրթիռ. ընդամենը 60,5 կգ թունավոր նյութերով,

*  9Ն123Գ2-1 – հատուկ քիմիական կասետ. ընդամենը 50,5 կգ թունավոր նյութեր:

 

«Տոչկա» մարտավարական հրթիռային համալիրի արձակման կայանքը (ԱԿ)

 

Մարտավարատեխնիկական բնութագրերը

Փակագծից դուրս տվյալները «Տոչկա»-ի մասին են, իսկ փակագծերում տրված տվյալները` «Տոչկա-Ու»-ի:

*  Հեռահարությունը -առնվազն 15 (15) կմ,

-առավելագույն 70 (120) կմ,

*  Հրթիռի արագությունը – 300-500 մ/վ,

*  Մեկնարկային զանգվածը – 2010 կգ,

*  Շարժիչի քարշուժը – 9788 կգվ,

*  Աշխատանքի ժամանակը – 18-28 վ,

*  Տեղ հասնելու-թռչելու ժամանակը` առավելագույն հեռավորության վրա` 136 վ,

*  Մարտական մասը (ՄՄ) մինչև 482 կգ զանգվածով՝ սովորական, միջուկային և քիմիական հանդերձանքով, ըստ անվանակարգի,

*  Արձակման նախապատրաստման ժամանակը.

-N 1 պատրաստականությունից. 2 րոպե,

-երթից. 16 րոպե:

Արձակման կայանքի զանգվածը (հրթիռով և հաշվարկով) – 18 հազար 145 կգ:

ԱԿ-ի (հրթիռով հանդերձ) տեղափոխման առավելագույն արագությունը.

-մայրուղով – 60 կմ/ժ,

-հողածածկ ճանապարհներով – 40 կմ/ժ,

-ճանապարհազուրկ տարածքում – 15 կմ/ժ,

-լողանցելիս – 80 կմ/ժ,

*  Մարտական մեքենաների ընթացային պաշարը ըստ վառելիքի (լրիվ բեռնվածությամբ)՝ 650 կմ,

*  Մարտական մեքենայի տեխնիկական ռեսուրսը` 15 հազար կմ,

*  Անձնակազմը` 4 մարդ:

 

Մնացական ԽԱՉԱՏՐՅԱՆ

ռազմական պատմաբան

Խորագիր՝ #17 (1137) 11.05.2016 - 17.05.2016, Ռազմական


12/05/2016