ԻՐԱՆԸ ՏԻԵԶԵՐՔ Է ԱՐՁԱԿԵԼ «ՌԱՍՍԱԴ-1» ԱՐԲԱՆՅԱԿԸ
Իրանը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել «Ռասսադ-1» արհեստական արբանյակը: Տիեզերական ապարատը 260 կմ բարձրության է հասցվել «Սաֆիր» հրթիռի միջոցով: «Ռասսադ-1»-ը կարող է օրական 15 անգամ պտտվել երկրի շուրջը և լուսանկարահանել:
Իրանի տիեզերական ծրագիրն սկսվել է 2008թ., 2009թ. սեփական ուժերով արձակել է առաջին արբանյակը: Այժմ իրանական տիեզերական գործակալությունը ձևավորում է սեփական արբանյակների ուղեծրային խմբավորում, իսկ մինչև 2020թ. նախատեսում է տիեզերք ուղարկել իրանցի առաջին տիեզերագնացին:
Արևմտյան պետությունները քննադատում են այդ ծրագրերը: Շատ փորձագետների կարծիքով, դրանք ռազմական ուղղվածություն ունեն, և տիեզերական նվաճումների քողի տակ Իրանը կարող է ատոմային մարտագլխիկներ կրելու ունակ հրթիռներ ստեղծել:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան