ԲԱՑ ԴԱՍ` ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ
Այսօրվա հայրենասեր աշակերտը վաղվա հայրենասեր զինվորն ու քաղաքացին է, եւ այս տեսանկյունից անչափ կարեւորվում է կրթօջախների դերը: Երեւանի N 76 դպրոցում մեծ ուշադրություն են դարձնում ռազմահայրենասիրական դաստիարակությանը եւ արդյունավետ ու նպատակային աշխատանքներ են կատարում այդ ուղղությամբ:
Օրերս էլ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները` դասղեկ Տիգրանուհի Աթաշյանի, զինղեկ Սերգեյ Ղազարյանի ղեկավարությամբ եւ N զ/մ սպաների ուղեկցությամբ այցելեցին Եռաբլուր հուշահամալիր` իրենց խոնարհումն ու հարգանքի տուրքը մատուցելու ազատամարտիկների եւ քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին: Հերոսներ, որոնք իրենց արյան գնով հող ազատագրեցին, կերտեցին մեր հաղթանակն ու խաղաղ բացվող ամեն օրը: Բոլոր հաղթանակներն էլ նվաճվում են ծանր փորձությունների եւ մեծ զոհողությունների գնով, իսկ հաղթանակ կերտողներին պետք է արժանիորեն հիշել եւ մեծարել:
Հիշելուց եւ գնահատելուց զատ, նաեւ նրանց արժանի հետեւորդը լինել եւ տեր կանգնել թանկ ու հարազատ մարդկանց կյանքի գնով ձեռք բերված հողին: «Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել» խորագրով հայրենասիրական բաց դաս էր Եռաբլուրում:
Ա. ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Խորագիր՝ #17 (1137) 11.05.2016 - 17.05.2016, Բանակ և հասարակություն