Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՉԵԽԻԱՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՄԻԱՆԱԼ ՀԱԿԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ



Չեխիան հրաժարվել է Եվրոպայում ծավալվող ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգին միանալուց: Այդ մասին հայտարարել է Չեխիայի պաշտպանության նախարար Ալեքսանդր Վոնդրան` նշելով, որ իրենք պատրաստ են համագործակցել ԱՄՆ հետ, բայց ոչ` ներկայիս ձևաչափով:

ՀՀՊ համակարգին Չեխիայի մասնակցելու հարցը քննարկվել է դեռ ԱՄՆ նախորդ նախագահ Ջորջ Բուշի օրոք: Նախնական ծրագրերի համաձայն` այդ երկրում պետք է տեղադրվեր ռադար, իսկ հարևան Լեհաստանում` հակահրթիռներ: 2008թ. չեխական և ամերիկյան կողմերը պայմանագիր ստորագրեցին ՀՀՊ համակարգի տարրերի տեղադրման մասին, սակայն նախագահ Բարաք Օբամայի օրոք մոտեցումները փոխվեցին: Չեխիային առաջարկվեց սահմանափակ մասնակցություն, այն է` ռադարի փոխարեն կառուցել ընդամենը հրթիռային վտանգի մասին վաղ ազդարարման կենտրոն, ինչը հարուցեց չեխերի դժգոհությունը: Իսկ այս տարվա ապրիլին Պրահան հայտարարեց, որ պատրաստվում է փակել ռազմական հրաձգարանը, ուր նախատեսվում էր տեղադրել ռադարը:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


16/06/2011