Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊՆ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2016-2017 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ



ՀՀ ՊՆ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2016-2017 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՎարժարանը ռազմամարզական թեքումով հանրակրթական ուսումնական հաստատություն է, որն իրականացնում է ավագ դպրոցի (10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններ) պետական հանրակրթական ծրագրեր: Առանձնակի ուշադրություն է դարձվում ֆիզիկական, լեռնային և նախնական զինվորական պատրաստությանը: Ռազմամարզական վարժարանում տարվում է արական սեռի պատանիների ուսուցում: Ուսուցման լեզուն հայերեն է: Ուսուցման ժամկետը՝ երեք տարի, որը բաշխվում է շարունակական երեք կուրսի վրա (1-ին կուրս-10-րդ դասարան, 2-րդ կուրս-11-րդ դասարան, 3-րդ կուրս-12-րդ դասարան): Ուսուցումն անվճար է: Ռազմամարզական վարժարան ընդունվելու համար կարող են դիմել հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանն ավարտած ՀՀ քաղաքացիները:

 

Վարժարանի շրջանավարտներն ընդունվում են ՀՀ, ՌԴ, Անգլիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Հունաստանի ռազմաուսումնական հաստատություններ, ինչպես նաև ՀՀ պետական պատվերով բարձրագույն ուսումնական հաստատություններ:

 

Ռազմամարզական վարժարան ընդունվել ցանկացող պատանիների ծնողները (նրանց փոխարինող անձինք) ընդունելության տարվա ապրիլի 01-ից մինչև հուլիսի 25-ը ռազմամարզական վարժարանի պետի անունով ներկայացնում են դիմում, որին կցվում է պատանու դիմումը վարժարանում սովորելու ցանկության մասին:

 

Ընդունելության  քննություններ

 

2016-2017 ուստարվա ընդունելության քննությունները կկատարվեն ս.թ. հուլիսի 25-ից օգոստոսի 15-ը` հիմնական կրթության 9-րդ դասարանի ծրագրի ծավալով:

 

Քննությունները հանձնելուց առաջ թեկնածուներն անցնում են ամբողջական բժշկական հետազոտություն:

 

Ընդունելության քննությունները անցկացվում են մրցութային կարգով հետևյալ առարկաներից.

 

ֆիզիկական պատրաստություն` ձգումներ ձողափայտից, 100 մետր և 1000 մետր վազք,

 

  հայոց լեզու` թելադրություն

 

  մաթեմատիկա` գրավոր:

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

1. Դիմում

 

2. Բժշկական փաստաթղթեր

 

ա/ մեզի և արյան անալիզներն առանձին (կնքված), MRP անալիզ (կնքված)

 

բ/ սրտի ԷԿԳ (ժապավենը և պատասխանը կնքված)

 

գ/ տեղեկանք հոգեբուժական և նարկոլոգիական դիսպանսերներից (կնքված)

 

դ/ սոնոգրաֆիա (կնքված)

 

ե/ ձև 63 և 26 (կնքված)

 

զ/ արյան կարգը

 

3. Ինքնակենսագրություն (դիմորդի ձեռագրով)

 

4. Բնութագիր` հաստատված դասղեկի և դպրոցի տնօրենի ստորագրություններով և կնքված

 

5. 9-ամյա կրթության վկայականը և պատճենը

 

6. Ծննդյան վկայականը և պատճենը

 

7. Տեղեկանք բնակավայրից, որտեղ նշված լինեն հասցեն և ընտանիքի կազմը

 

8. Տեղեկանք ծնողների աշխատանքի վայրից, ծնողների (խնամակալի) անձնագրերի պատճենները

 

9. Սոցիալական քարտի պատճենը

 

10. 3×4 չափսի 4 լուսանկար (առանց գլխարկի)

 

11. Թղթապանակ և ծրար

 

12. Դիպլոմների և պատվոգրերի պատճեններ, տեղեկանքներ, այլ փաստաթղթեր ծնողի և երեխայի կարգավիճակի մասին (ծնողազուրկ, հաշմանդամ, սոցիալապես անապահով, պատերազմի մասնակից)£

 

Հասցե՝ Հալաբյան 44,

Էլ. հասցեն՝ pn.monte@mil.am

Հեռ.՝ /010/ 35 39 15, 34 48 44, 34 56 36

Խորագիր՝ Նորություններ


13/05/2016